24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2022 թվականի սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում», ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:

Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ:
Գործը կարճվել է, բայց հիշողությունն ու պատմությունը չի կարող կարճվել և այդ այլանդակության պատասխանատուները հավերժ պատմության աղբանոց են գնալու:
Ավելի մեծ հարված բանակի մարտական ոգուն, ըստ այդմ` նաև մարտունակությանը, դժվար է պատկերացնել:

Դեռ այդքանից հետո էլ ՆԳ նախարարը փորձել է հանդիպել իր իսկ հրամանով վայրագությունների ենթարկված նահատակների ծնողներին. երևի աչքով-ունքով անելու նպատակով, որ ինքը չէ, այլ Նիկոլն է հրաման տվողը: Իհարկե, ծնողները մերժել են:

ԶՈւ կազմավորման տոնին ընդառաջ, սա ուղերձ էր նաև բանակին առ այն, որ իրենց թիկունքին պետություն չկա:
Կա ոհմակ, որն առաջնորդվում է անբարոյականության սկզբունքներով` մինչև վերջ ստորանալով և ստորացնելով իրեն ենթարկվող ու իր քմահաճույքները կատարող խմբերին»,:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ