Ոչ թե ՀՀ իշխանությունը պետք է դիրքորոշումը փոխի, այլ ՀՀ իշխանույանն է պետք փոխել
Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում, ասել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ի պատասխան Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին։ Ի՞նչու է Ադրբեջանը հրաժարվում բանակցել Հայաստանի հետ գոյություն ունեցող հարթակներում, և ինչ պետք է անեն Հայաստանի իշխանություններն այս պարագայում։ Այյս հարցի շուրջ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ։
– Ըստ Ձեզ, Ադրբեջանն ինչու՞ չի ցանկանում բանակցել գոյություն ունեցող հարթակներում։
– Ամեն ինչ շատ պարզ է, այն, ինչը, որ կարող էր Ադրբեջանը ստանալ բանակցությունների արդյունքում, արդեն ստացել է ռեալ հողի վրա։ Բանակցությունները նրա համար կապանքներ են, և բանակցությունները կաշկանդելու են իրեն՝ իրականացնելու համար իր ցանկությունները: Այն նպատակները, որն իր առջև դրել է Ադրբեջանը, որին ցանկանում է հասնել ավելի քան հեշտ ճանապարհով։ Այդ ցանկությունները նրանք ունեցել են միշտ՝ ավելի քան 100 տարի, ինչին չի հաջողվել հասնել բազմաթիվ պատճառներով, հանգամանքներով պայմանավորված։ Սակայն, ստացվել է այնպես, որ այսօր իրենք կարողանում են հասնել իրենց նպատակներին՝ արդեն 5 տարի։
– Միջազգային հանրությունը և այն երկրները, որոնք ներգրավված են այդ հարթակներում, Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ կիրականացնե՞ն, որ նա վերադառնա բանակցությունների դաշտ։
– Բազմաթիվ են դեպքերը, երբ Ադրբեջանը խախտել է տարբեր պրոցեսներ, պայմանավորվածություններ։ 5 տարի առաջ խախտվեց միջազգային իրավունքը՝ երբ Ադրբեջանը պատերազմ հրահրեց Արցախի նկատմամբ, հետո խախտվեց անցյալ տարի, դեպքերը բազմաթիվ են։ Ամենատևական և ամենաֆունդամենտալ գործընթացը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ներքո ընթացող գործընթացը՝ 15-16 տարի, դա ևս խախտվեց։ Երբ այն խախտվեց, միջազգային հանրությունն ի՞նչ արեց։ 44-օրյա պատերազմում միջազգային իրավունքը ոտնահարվում էր՝ վարձկաններ էին հայտնվել, ռմբակոծում էին խաղաղ բնակչությանը՝ հիվանդանոցներ, դպրոցներ, ո՞նց արձագանքեց միջազգային հանրությունը։
– Այս պարագայում, պե՞տք է Հայաստանի իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը, ասենք` ընդհատեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ, թե՞ պետք է շարունակել։
– Ես կարծում եմ, որ այս պարագայում ոչ թե Հայաստանի իշխանությունը պետք է իր դիրքորոշումը փոխի, այլ Հայաստանի իշխանությանը պետք է փոխել։
Կարեն Քերիմյան
hraparak.am