24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը գնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը վերացնելու ճանապարհով

Իշխանությունը գնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը վերացնելու ճանապարհով

Պարոն Աբրահամյան, գիտենք, որ 2024 թվականը հայկական #բանակ ի համար լավ չի մեկնարկել։ Առաջին երկու շաբաթում բանակում 4 զոհ եղավ։ Մեկը ավտովթարից, մյուսին զինվորը սպանեց, մյուսն ինքնասպան եղավ, իսկ արդեն վերջին ամենասարսափելի դեպքը, երբ զինվորը մնաց ձնահոսքի տակ։ Եկեք նախ բոլորին հետաքրքրող հարցին անդրադառնանք։ Արդյոք զորացրման պատրաստվող զինվորին մարտական հերթապահության կարելի՞ է տանել։

-Նմանատիպ հարցերը որոշում են ըստ հրամանի։ Եղել են ժամանակներ, երբ զորացրվող զինծառայողներին զորացրվելուց մեկ ամիս առաջ կամ 40 օր առաջ, արդեն իսկ չէին բարձրացնում մարտական հերթապահության, աշխատում էին շատ չներգրավել ծառայության տարբեր ուղղություններով։ Այն հանգամանքը, որ զորացրվողները մինչև վերջին պահը գտնվում են մարտական հերթապահության կամ մարտական դիրքերում, կապված է մարտական հերթապահության իրականացման հետ կապված մեծաթիվ խնդիրների հետ։ Չեմ բացառում, որ հրամանագրերով նրա զորացրման մինչև վերջին օրը մարտական դիրքերում գտնվելը կարգավորված է եղել։
-Զինվորին այդ եղանակային պայմաններում միայնակ զորամաս իջնելու հրամանը նորմա՞լ երևույթ է։

-Որքան ես եմ տեղյակ, ոչ թե զինծառայողը զորամաս իջնելու հրաման է ունեցել, այլ նրան ընդառաջ եկել է զինվորական անձնակազմ՝ ամենագնացով, որը նույնիսկ հնարավորություն չի ունեցել մարտական դիրք բարձրանալու։ Իրավիճակ էր ստեղծվել, որ նրան դիմավորող անձնակազմը պիտի բարձրանար մի մասը, մյուս մասն էլ ինքը պիտի իջներ։ Առհասարակ նման եղանակային պայմաններում չպետք է իրականացվեր զինվորին՝ մարտական դիրքերից իջեցումը։ Ես տեղյակ եմ նաև, որ վերջին մեկ շաբաթ կամ 10 օրը սաստիկ բուք էր այդ հատվածում, որովհետև ինքս գրություն ունեի և պետք է մեկնեի այդ ուղղությամբ մարտական դիրքեր, բայց, եղանակային պայմաններից ելնելով, նույնիսկ ես հնարավորություն չեմ ունեցել բարձրանալու։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ հրամանով է դադարեցված եղել այդ ուղղությամբ բոլոր տեսակի շարժերը։

-2018 թվականից սկսած #Հայաստան ում ոչ պատերազմական իրավիճակում զոհվել է 332 զինծառայող, արդյոք սա մեծ թիվ չէ՞, ի՞նչ պիտի անի ՊՆ-ն այստեղ։
-Նման դեպքերի համար, որպես կանոն ասում են, որ մեր նման երկրների ժողովուրդների համար նույնիսկ մեկ մարդու մահը ողբերգություն է։ Ծանր հետևանքը կրկնապատկվում է հատկապես, երբ խոսքը վերաբերում է զինծառայողին։ Այս տեսանկյունից չի կարող բավարար համարվել այն, ինչ իրականացվում է ԶՈԻ-ում՝ կարգապահության ուժեղացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։ Որքան էլ իշխանությունը փորձում է պնդել, որ իրենք բանակում բարեփոխումներ են իրականացնում և այլն, այդ բարեփոխումների արդյունք պետք է երևա առանձին ուղղություններով։ Եթե դրանք արտացոլված չեն, ապա նշանակում է, որ բարեփոխումներ կամ չկան, կամ այնքան վատ են իրականացնում, որ իրավիճակն ավելի վատթարացնում է։
Գլխավոր խնդիրն այն է, որ այս իշխանությունը գնում է ոչ թե պատճառները, այլ միայն հետևանքների վերացնելու ճանապարհով։ Այսինքն մենք տեսնում ենք քրեական գործեր, կալանավորված անձինք, տեսնում ենք պաշտոնանկություններ, տեղափոխություններ, նկատողություններ, բայց դրանք խորքային խնդիրները չեն լուծում։

ՀՀ ԱԺ #պատգամավոր ի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

abcmedia.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ