Ցեղասպանություն բառն ասելու համար Գարո Փայլանին զրկել են խորհրդարանի 3 նիստի մասնակցությունից
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների 11-րդ հոդվածի քննարկման ժամանակ ելույթ ունեցած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը: Փայլանը շեշտել է, որ այդ տարիների ընթացքում հայերը, ասորիները, հույները և հրեաները, ցեղասպանությունների ու բռնագաղթերի ենթարկվելով, հեռացվել են այդ տարածքներից: Ըստ հայկական «Ագոսի»` ցեղասպանություն բառը հնչեցնելուց հետո իշխող «Արդարություն […]





































