04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «F5haber» լրատվական կայքը, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր: Աղբյուրը նշում է, որ  սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի […]

Ցուցակը Բագրատյանն է գլխավորելու. 168 ժամ

«Մի քանի օր Է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել Է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին Է, որ վարչությունն Է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։ Մենք այս պահին […]

«Հարցի պատասխանը պետք է որոնել Ծառուկյանի շտաբում»

«Հովիկ Աբրահամյանն, ամեն դեպքում, կարծում եմ,  չի անի այնպիսի քայլեր, որոնք պիտի լինեն իշխանության շահերի միջանքցից դուրս», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ Հովիկ Աբրահամյանը  այս տարիների ընթացքում, բնականաբար, հասցրել է որոշ շրջանակներում ազդեցություն ձեռք բերել. դա անժխտելի է: Քաղաքագետը նշեց՝ դժվար է ասել՝ եթե Հովիկ Աբրահամյանը միանա «Ծառուկյան […]

ՍԱՍ-ի Արտակի ուղղությամբ «կրակոցները« կշարունակվեն. Հրապարակ

ՊԵԿ-ի ստուգողական կրակոցը ՍԱՍ-ի Արտակի խանութների ուղղությամբ, ըստ «պատկան» աղբյուրի, վերջինը չի լինելու. առաջիկայում ևս կլինեն կրակոցներ. «Մենք բոլորին զգուշացնում ենք` կարգի բերել իրենց բիզնեսը, վճարել հարկերը, իրենք իներցիայով շարունակում են նախկին ոճը»: Նույն «կոնտեքստո՞ւմ» է նաև Արարատյան դաշտի հորերի և ջրօգտագործողների նկատմամբ կառավարության օրերս դրսևորած ուշադրությունը, չկա՞ քաղաքական բաղկացուցիչ դրանում: Ի դեպ, այդ հորերի […]

Օհանյանի դաշինքում դեռ հնարավոր են համարում. Հրապարակ

Սեյրան Օհանյանի դաշինքում դեռ հնարավոր են համարում Ծառուկյանին միացումը: Իսկ եթե պառլամենտ մտած Ծառուկյանը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ի՞նչ եք անելու, քննարկվո՞ւմ է այդ տարբերակը: «Նաև դա է պատճառը, որ բանակցությունները ձգձգվում են, ու վերջնական որոշում չկա։ Մինչև խաղի կանոնները չճշտվեն, միավորում տեղի չի ունենա»,- ասել է սեյրանականներից մեկը: Ի դեպ, ԱԺ նոր կանոնակարգ-օրենքով ազատականացվել […]

Ընտանյոք հանդերձ լքել են. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տևական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։ Ըստ էության, հեռանալով Հայաստանից՝ Խաչատրյանները ցանկանում են հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Ասում են անգամ, որ վերջերս Խաչատրյանների մտերիմ հարազատներից մեկն […]

Միակ բանը, որ հնարավոր չէ. Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքել է լուրերը, թե պատրաստվում է լքել ՀՀԿ-ն։ «Դա միակ բանն է, որ հնարավոր չէ»,–«Ժամանակ»–ի հետ զրույցում ասել է նա։ Թերթը հետաքրքրվել է՝ առաջիկա ԱԺ ընտրություններին կաշխատի՞ ՀՀԿ-ի համար, Սուրիկ Խաչատրյանն ասել է. «Այո, այո»:

Լարվել են Մանվել Գրիգորյանի ու Իշխան Զաքարյանի հարաբերությունները. Ժամանակ

Վերջին շրջանում խիստ լարվել են Վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները։ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ է և կարող է վերջին քաղաքական զարգացումներից ելնելով զրկվել ԵԿՄ վարչության անդամությունից։ Սակայն, եթե դա տեղի ունենա, ապա շատ վատ հետևանքներ կունենա, քանի որ ԵԿՄ շարքերը ՀՀԿ շարքերի պես կնոսրանան։ Որոշ տեղեկություններով՝ […]

Իշխան Զաքարյանի կինը վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել։ Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետև ազատված շենքը գնել։ Նա այդ տեղում մասնավոր դպրոց է […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ քաղաքական գործչի առողջական վիճակը բանտում վատացել է

Թուրքական բանտում գտնվող Մարդին քաղաքի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքի առողջական վիճակը վատացել է: Ըստ «Birgun» թերթի կայքի` նրան տեղափոխել են Էլազիգի հիվանդանոցներից մեկը: Նշվում է, որ համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո առողջական խնդիրների պատճառով Ահմեթ Թուրքը հնարավոր է ազատ արձակվի, սակայն դա տեղի կունենա միայն դատաբժշկական փորձաքննության և հիվանդանոցի եզրակացությամբ, ինչպես նաև դատախազի որոշմամբ: Տեղեկացնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի