19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաակաշվիլիի կուսակցությունը Վրաստանում պառակտվում է

Վրաստանում երբեմնի իրենից հզոր քաղաքական ուժ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին է, պառակտման եզրին է: Դեռևս նախընտրական քարոզչության շրջանում (խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ.-ի հոկտեմբերի 8-ին), ապա նաև ընտրությունների ավարտից հետո արդեն իսկ պարզ էր, որ նշված քաղաքական ուժը ներկուսակցական լուրջ խնդիրներ ունի, որոնք հիմնականում պայմանավորված էին/են տարբեր, հիմնականում երկու […]

«Համախմբում» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել

«Համախմբում» կուսակցության մամլո ծառայությունից տեղեկացնում են. Հունվարի 9-ին տեղի ունեցավ «Համախմբում» կուսակցության վարչության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր: Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: […]

Կլքի՞ «Ժառանգությունը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերը, թե ինքը լքելու է կուսակցությունը: Նշենք, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ա. Բախշյանը հրաժարվելու է կուսակցության անդամակցությունից և անդամագրվելու է «Ազատ դեմոկրատների» շարքերը: «Ես չեմ ասել, որ կուսակցությունը լքելու եմ, ես ասել […]

Ձեռքներդ հեռու պահեք մեր Առաքելական եկեղեցուց. Շարմազանով

«Սեպուհ սրբազանը, որպես Գուգարաց թեմի հոգևոր հովիվ, արել է այն, ինչ պարտավոր է և 20 տարի անում է այն, ինչ որ արել է այդ օրը: Նա ծառայության կոչ է արել և ինքն իրեն, և մարզպետին, և պատգամավորներին, և քաղաքապետին, և նաև ավագանիներին, այդ թվում նաև բոլոր նրանց, ովքեր որ չեն մասնակցում և բոյկոտում են»,-Henaran.am-ի հետ […]

Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին

ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն դրա՝ նախընտրական քարոզչության  ժամանակահատվածը սկսվում է ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այսինքն, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի մարտի 31-ին, ժամը 24:00-ին:

Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:  Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան հանրագրում. «Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի […]

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը…»

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որն ունի հստակ ձևակերպված գաղափարախոսություն, իրականացրած գործ, երկրի արտաքին և ներքին մարտահրավերներին ողղված հավակնոտ սոցիալ-տնտեսական ծրագիր և այն իրագործելու պատրաստ կուռ ու արհեստավարժ մարդկանցով համախմբված քաղաքական թիմ: Պատգամավոր Վահան Բաբայանի գրառումը Ֆեյսբուքյան հանրագրում:

Իսրայելցի դիվանագետը «ապուշ է» անվանել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Իսրայելցի դիվանագետ Շաի Մասոթը բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Բորիս Ջոնսոնին «ապուշ» է անվանել։ Խոսակցությունը տեսանկարահանել է Al Jazeera հեռուստաալիքի թղթակցի թաքնված տեսախցիկը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2016թ․ հոկտեմբերին ոչ պաշտոնական միջավայրում ընթրիքի ժամանակ, որին ներկա է գտնվել Մասոթը, բրիտանացի բարձրաստիճան պաշնոտյա Մարիա Ստրիցոլոն և երրորդ անձ, […]

Իրավիճակը կփոխվի. Լ. Զուրաբյան

«Միանշանակ 2016 թվականի գլխավոր իրադարձությունն ապրիլյան պատերազմն էր, որը շատ իրողություններ ու ճշմարտություններ բավական լայն զանգվածի համար ըմբռնելի դարձրեց: Ամենակարևորն այն է, որ այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք, ակնհայտ դարձավ, այն է, որ մենք գտնվում ենք շատ խոցելի վիճակում, որ խնդրի չկարգավորվածությունը լուրջ խնդրներ է ստեղծում, որ իշխանական համակարգի կոռումպացվածությունն ազգային անվտանգության սպառնալիք […]

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության  վարչապետ Դմիտրի Մեդվեդևին  Սուրբ ծննդյան տոնի  առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դﬕտրի Անատոլիի, Ջերմորեն  շնորհավորում եմ Սուրբ  ծննդյան տոնի   առթիվ: Մաղթում եմ  հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ  ռուս  ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի