«Եթե ԵԱՏՄ-ին չանդամակցեինք, գազն ու էլեկտրաէներգիան կրկնակի թանկ կլինեին»
«Չի սխալվում նա, ով ոչինչ չի արել, բայց մենք առավոտը մինչև մեկն այլ կարծիք չենք ունեցել, 5-7ն էլ մեր կարծիքը չենք փոխել»,-խոսելով քաղաքական գործընթացներից, ընթացիկ քարոզարշավից նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա
` բնական է, որ հասարակության մի ստվար զանգված ցանկանում է փոփոխություններ, և հենց այդ փոփոխությունների համար էլ գնում է ՀՀԿ-ի հետևից: «Ո՞ւմ ընտրի, չեմ անվանարկում, բոլորին էլ հարգում եմ: Մեկը պաշտոնաթողների ակումբ է, մյուսը խոսում է հրաշքներից, այս կանենք, այն կանենք, կոալիցիայում է եղել երկար ժամանակ, մեկ ուրիշը տալիս է ոչ իրատեսական խոստումներ»,-հավելել է նա:
«Իսկ մենք ասում ենք` եկեք, խոսենք ծրագրերով»:
Ըստ նրա` շատերն են հավատում իշխող կուսակցությանն ու ներկայացրած ծրագրերից, և չի կարելի ՀՀԿ_ին որակել որպես ձախողված քաղաքական ուժ: ««Հանրապետականը» մեծ վստահություն ունի: ՀՀԿ-ի ուժը նրա մեջ է, որ մենք համարձակություն ունենք տեսնելու մեր սխալները: ՀՀԿ-ն երբեք հովհարային անջատումներով քաղաքական ուժ չի եղել: Մենք պատասխանատվություն կրող ուժ ենք, մենք փոխնող չենք»:
Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցումը արդյոք ՀՀԿ-ի համար ձախողում չէր, Է. Շարմազանովն արձագանքել է. «Եթե մենք ԵԱՏՄ-ին չանդամակցեինք, այսօր ձեր ընտանիքները ձմռանը 2-3 անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիա ու գազ կվառեր: Մեր ապրանքները, որ գնում են այնտեղ, որից մենք հարկ ու աշխատավարձ ենք ստանում, կլիներ ոչ թե առանց մաքսային հարկի, այլ 3-4 անգամ ավելի: Դրանից կտուժեր և բիզնեսը, և գյուղատնտեսությունը, և մեր սոցիալական համակարգը»:
Ինչ վերաբերում է նրան, որ հարևան Վրաստանն այլ ընտրություն կատարեց գնալով դեպի ԵՄ, ԱԺ փոխնախագահն ասել է, որ ՆԱՏՕ, եվրոասուցացում իրեն պետք չի, եթե ինքը կորցնելու է սրբազան տարածքներ: «Սաակաշվիլի բարեփոխումները, Վրաստանի օրինակները հետո որ պատմաբանները խոսեն, չեն ասելու, որ եվրոասոցացում է մտել, վիզայի դյուրացում է եղել, թե մի քանի միլիոն ներդրում, ասելու են, որ 2008-ին Աբխազիան ու Օսեթիան հիմնահատակ կորցրեցին: Մենք էլ մեր դժվարությունները 90-ականների մոռանալու ենք, հիշելու ենք, որ մեր հաղթանակի տարիներին էին»: