Ի՞նչ եղավ Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ը
Դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությամբ ստեղծված Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությունն այդպես էլ մնաց վիրտուալ տիրույթում: Henaran.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ կուսակցությունը շարունակում է իր աշխատանքները վիրտուալ տիրույթում, գրանցումներ է կատարում: «Բավականին շատ գրանցված մարդ կա, ու դեռ շարունակում ենք գրանցումը»,-նշեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց այդպես էլ չմասնակցել ընտրություններին և չգրանցել կուսակցությունը, նա պատասխանեց, որ գրանցման համար բավական շատ փաստաթղթեր են պետք, իսկ ինքը դրա ժամանակը չունի: «Ես զահլա չունեմ էտքան: Բացի այդ, եթե մի քանի հոգով գնալու էինք, նստեինք մյուսների հետ ու ոչինչ չփոխեինք, ի՞նչ իմաստ կար: Ես չեմ փորձում մտնել քաղաքականության մեջ»:
Նա ընդգծեց, որ իշխանությունը քննադատում է ընդդիմությանը, վերջինս էլ` իշխանությանը, իսկ իմ նպատակն այս վիճակի իրական ներկայացումն էր:
Ինչ վերաբերում է ընթացքիկ քարոզարշավին, ապա Սերգեյ Դանիելյանը չի հետևում, քանի որ հետաքրքիր չէ, զբաղված է, սակայն խոստացավ այդ մասին տեսանյութ նկարել ու տեղադրել համացունցում:
«Վատ ծրագիր երբեք չի լինում, կյանքի չեն գալիս, ոնց որ տեսնում եք, այդ պատճառով էլ ծրագրերն էլ չեմ կարդում»:
Հարցին, թե առաջադրված 9 քաղաքական ուժերից որևէ մեկն իր սրտով չէ՞, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Երևի «Ելքին» ընտրեմ, էտ տղեքին ճանաչում եմ, Նիկոլը, բան վատ տղերք չեն »: