22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժխտողականությունն է, որ նոր հանցագործություններ է ծնում․ ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ հարցերի, խոսել է Ցեղասպանության մասին ու ասել, որ Հայաստանը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ ընդհանրապես պայքարում է բոլոր ցեղասպանությունների դեմ:

 «Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության շարունակություն է: Եվ մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու ժխտողականությունն են, որ ծնում են նոր հանցագործություններ»,- ասել է նախագահը՝ նշելով, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները շատ խիստ քննադատվում են իրենց ժխտողականության համար: 

«Մեր մեղադրանքը թուրք ժողովրդին չէ ուղղված: Եւ մենք նպատակ չունենք մեր երկրում կամ ամբողջ աշխարհում հակաթուրքական հիստերիա բարձրացնել: Կարծում եմ, որ միջոցառումները, որոնք ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որևէ ազդեցություն չեն ունեցել հայ-թուրքական հարաբերությունների վրա, որովհետև այդ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն»,-ասել է Սերժ Սարգսյանը:     

Անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանը կարո՞ղ է նպաստել Արևմուտքի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերականգնմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ.

«Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև, որովհետև մեր համոզումն է, որ հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է»,- ասել է նախագահը՝ նշելով, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:

Սերժ Սարգսյանն ասել է, որ այստեղ հակասություն չկա։

«Ընդհակառակը մեր խորին համոզմամբ, սա քաղաքականություն է, որ փոխլրացնում է»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ հայ-իսպանական հարաբերություններից ու նշել, որ Հայաստանն ու Իսպանիան ունեն հարաբերությունների երկար պատմություն` դեռևս միջնադարից և ավելացրել, որ իսպանացիները, որպես գինու մշակույթի կրողներ, Հայաստանում կարող են իմանալ, որ այդ մշակույթը վաղուց է մեր երկրում, և, ըստ Աստվածաշնչի, առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ