16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզում են քաղաքացիներին մոլորեցնել․ Ժողովուրդ

Արթուր Բաղդասարյանն ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունը տեւական ժամանակ է` փորձում են իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով եւ սուտ խոստումներ տալով: Սկզբում ՀՎԿ-ն կազմակերպել էր ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների վերադարձի գործընթաց, եւ մարդկանց փորձում էին համոզել, թե իշխանության գալու դեպքում իրենք կվերադարձնեն փողերը, ու դրա համար ընդամենը պետք է ցուցակագրվել ՀՎԿ-ում ու ընտրություններին […]

Արմեն Ամիրյանն ի՞նչ է ակնկալում․ Ժողովուրդ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց` երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր […]

Օսկանյանը ճամպրուկնե՞րն է հավաքում. Հրապարակ

Մեր տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենեւին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի եւ նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»: Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս […]

Վանաձորում բոյկոտը շարունակվելու է (տեսանյութ)

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում փաստեց, որ Վանաձորի ավագանու անդամները շարունակում են և շարունակելու են բոյկոտն ու չեն մասնակցելու ավագանու նիստերին: Հիշեցնենք, որ Վանաձորում ընդդիմադիր 3 խմբակցությունները ՀՎԿ-ը, «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ը, բոյկոտում են նիստերը` պահանջելով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրաժարականը: Իսկ քաղաքում հիմա լուրեր են շրջանառվում, թե ապրիլյան խորհրդարանական […]

Ուզեցի «շան տեղ չդնել». Պարույր Հայրիկյան

«Երեկ մի անմեղսուանակ գրում էր թէ ԱԻՄ-ին մերժեցին, դրա համար ԱԻՄ-ը չի մասնակցում։ Հարգելով իր մարդկային տեսքը ուզեցի <<շան տեղ չդնել>>, բայց այսօր մեր պատուական Խաչիկ Մանուկեանի մի գրութիւնը յուշում էր, որ երբեմն պէտք է արձագանքել այսպիսիների պատճառով մոլորութիւնների մէջ ընկածներին օգնելու համար, ուստի այնտեղ գրեցի, որ ԱԻՄ-ը կարող էր ինքնուրոյն մասնակցել, բայց յայտ չներկայացրեց, […]

Խոստացեք, որ չեք լքի

Դատելով ցուցակների կազմից, առաջիկայում օրերն ԱԺ-ում տխուր չեն անցնի. եթե մի կարճ հատված հակառակորդ կուսակցության անդամների հետ խնդիր չլինի, միմյանց միջև կա ու կա, ուստի մի հարց՝ խոստանո՞ւմ եք, որ հետագայում խմբակցությունից դուրս չեք գա, նկատի ունեցեք քաղաքակիրթ երկրներում դա, մեղմ ասած, չի փառաբանվում, ֆեյսբուքյան հանրագրում հարց է հնչեցնում արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Ով քանի անձից կազմված ցուցակ է ներկայացրել

Երեկ քաղաքական այն ուժերը, որ պիտի մասնակցեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ԿԸՀ ներկայացրին իրենց փաստաթղթերը: Եվ այսպես, ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դրանք են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, «Ելք» դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Հայկական վերածնունդ կուսակցությունը: Պարզվում է՝ ՀՀ-ում  1539 քաղաքացի  ցանկանում է […]

««Հանրապետականը» ՀԱԿ-ին մի շատ փոքր տեղ կարող է տալ» (տեսանյութ)

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի խոսքով Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում չի լինելու: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր էլ իրենց խմբակցության 7 պատգամավորները միմյանց հետ հակասությունների մեջ են գտնվում. «Հայ ազգային կոնգրեսը չի կարող խորհրդարանում հայտնվել»: Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Մարտիրոսօղլուն, Սյուզիկը և մինչև վերջին բջիջը հակահայ Զեյնաբն ու Սաֆարովը

«Խորհրդային միության գլխավոր կլկլացնող Զեյնաբ Խանլարովան այսօր տեղեկացրել է,որ նա ևս միանում է ադրբեջանցիների, իրենց հայեր ներկայացնողների ստեղծած ինչ-որ խաղաղության հարթակին և ցավ է ապրում,որ հայ և ադրբեջանցի աճող սերունդներն իրար մասին կարծիք են ստեղծում պատերազմի համատեքստում… Զեյնաբ խանումն իսկական թուրք է՝ կեղծավոր և ստոր… Այս կինը, որը նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր է, երբեք չի […]

Պրիմիտիվիզմի ստորին աստիճանի վրա

  «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ էության, գտնվում է պրիմիտիվիզմի ստորին աստիճանի վրա: Այսպես՝ ադրբեջանական տխրահռչակ կայքերից մեկը «վերլուծական» հոդված է գրել Շահին Միրզաևի մասին, որտեղ մեկ այլ ադրբեջանական կայքի վրա հղմամբ, նշում է, թե թալիշ գործիչն ամենևին էլ ազգությամբ թալիշ չէ, իսկ նրա նախնիները իբրև թե Երևանից տեղափոխվել են Իրան, իսկ հետո՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի