13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե ոտքը պինդ դնի, կչորացնի բոլորին»

««Ժառանգությունը» կորուստ ունի: Իրենց վերելքը նախագահական ընտրությունների ժամանակ էր: Բայց նրանց վիճակն այժմ բարդ է, թեև պիտի նշեմ՝ համակրանք ունեմ  «Ժառանգության» նկատմամբ: Դժվար է ասել՝ կենկրետ ինչում ու որ հարցերում թերացան: Հասարակական զարգացումների առանցքում իրադարձությունները երբեմն արագ են զարգանում», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝ ժամանակի ընթացքում որոշ քաղաքական ուժեր հզորանում են, […]

Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը ավտանգության նկատառումներով զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիներին: «Sputnik»-ի հետ զրույցում փոխարտգործնախարարը հորդորել է դեպի Թուրքիա ուղևորություններ ծրագրելիս չմոռանալ այդ երկրում առկա ահաբեկչական մեծ վտանգի մասին: «Թուրքիայի հարավային և արևմտյան շրջաններում ևս ահաբեկչական գործողություններ իրականցվեցին: «Իսլամական պետությունը» (ԻՊ-IŞİD) հետզհետե ավելի ու ավելի հաճախ է ահաբեկչություններ իրականացնում Ստամբուլի ու […]

Կհաղթահարե՞ն հինգ տոկոսը

Երեկ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, դաշնակցական, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է՝  ՀՅԴ-ն ընտրություններին կգնա միայնակ՝ առանց դաշինքի: Անդրադառնալով այս թեմային՝ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Դաշնակցությունը Քոչարյանի  ժամանակներից էլ իշխանություն է: Իրենք, արանքում գուցե ընդդիմադիր են երևացել, բայց  այսօրվա, այս երկրի վիճակի պատասխանատուներից մեկն էլ ՀՅԴ-ն է. այդ կուսակցությունը  բարձրաստիճան […]

Փլուզվեց. ՀԺ

«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Սեյրան Օհանյանը նաեւ ֆինանսավորում չի հատկացրել եւ աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա […]

Լատվիան կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորումը

Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի վրա: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը: «Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։

Ռեալը Բենզեմայի հետ պայմանագիրը կերկարաձգի

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը  որոշել է շարունակել համագործակցությունը  հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ: «AS»-ի տեղեկություններով՝   29-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի հետ նոր պայմանագիր կստորագրի. այն նախատեսված է լինելու մինչև 2021 կամ 2022 թվականը: Բենզեմայի աշխատավարձը բարձրացվելու է: Խաղացողի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո: Իսպանիայի ընթացիկ առաջնության 15 խաղերում Բենզեման 5 գոլ է խփել և […]

«Նա զբաղված է ՀՀԿ-ի վտարանդիների պատսպարումով»

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԲՀԿ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը: Վերջինս իր ելույթում շեշտեց՝ նախորդ անգամ, երբ ինքը հեռացավ քաղաքականությունից, չէր կարող ժողովրդին տանել արյունահեղության, ապա նա հայտնեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ֆինանսիտների ու տնտեսագետների հետ ու լավ պատկերացնում են, թե ինչպես կարելի է զարգացնել երկիրը: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ […]

«Բելառուսի արածը թշնամական քայլ էր»

«Մենք  ոտից գլուխ թերի ենք: Մեր իշխանությունը որտե՞ղ չի թերացել, որ այդտեղ չթերանար: Լուկաշենքոն մեզ հետ նույն ընտանիքի անգամ է, բայց մեր դեմ քայլեր է աննում: Մեզ հետ  հարգանքով  չեն վերաբերվում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնոլով  բլոգեր Լապշինի արտահանձմանն Ադրբեջանին: «Մեր  հարաբերությունները փոխշահավետ չեն Բելառուսի հետ: […]

«Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է»

  Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ […]

Առաջիկա օրերին ամեն ինչ կասենք, վերջ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԲՀԿ համագումարի ավարտից հետո ԲՀԿ վերընտրված նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա շտաբի պետ Իշխան Զաքարյանը ետնամուտքով հեռացան՝ նման կերպ խուսափելով լրագրողների հարցերից: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հեռացավ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի ուղեկցությամբ: Ցուցակների վերաբերյալ լրագրողների հարցերին նա ասաց, որ կպատասխանեն առաջիկայում: «Առաջիկա օրերին ամեն ինչ կասենք, վերջ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի