20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սասնա Ծռեր-ն ու Սեֆիլյանը հիշեցնում են Սեյրան Օհանյանին

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը հաղորդագրություն են տարածել՝ ողջունելով ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումային նկրտումը.

Ողջունում ենք օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը։

Խորհրդանշական և կարևոր է, որ․

ա) Դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին,

բ) պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ,

գ) դեպքը տեղի է ունեցել մի գյուղում, որտեղ երանոսյաններն իրենց տեր ու տիրական են համարում։

Ողջունելի է նաև տեղի ունեցածի նկատմամբ Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը։

Սասնա Ծռերի ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ վարչակազմն ուժային բաղադրիչի մասով համարժեք պատասխան է ստանում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ