21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը` Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստին հանդես եկավ հանձնարարականներով` հանձնարարականը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գրավի իրացման գործընթացի վերաբերյալ:

«Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում է հայեցողության բավականին լայն շրջանակ, քանի որ առկա չեն բռնագանձման ծանուցումը գրավատուն հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ»,- նշեց վարչապետը` հավելելով, որ նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի արժեքը գերազանցում է դրամով ապահովված պարտավորության չափը, բակերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն են ունեն և որոշ չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը , երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառույի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը:

«Այս իրավիճակը բացառելու նպատակով հանձնարարում եմ ՀՀ Արդարադատության նախարարին մեկամսյա ժակետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրանց խախատման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ»,-հանձնարարեց վարչապետը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ