Ներսի խիպիշը ապահովելու է Սամվել Բաբայանը. հետընտրական սցենար
Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Մի անգամ արդեն գրել էի, բայց մի հատ էլ կգրեմ:
ՕՐՕ դաշինքին բացարձակապես չի հուզում քանի տոկոս են իրենք հավաքելու ընտրութjուններում: Նրանց նպատակը ընտրություններից անմիջապես հետո Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ կազմակերպելն է:
Արտասահմանյան կռիշն ունեն ի դեմս Հանթսման-կրտսերի , Հեֆֆերնի և նաև Սիվիլիթասին կից մորմոն-ինտիլիգենտների բրիգադի՝ Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան և այլոք:
Ներսի խիպիշը ապահովելու է Սամվել Բաբայանը և ՍասնաԾռեռի ազատության մեջ գտնվող ակտիվը, որն արդեն բացեիբաց իր աջակցությունն է ցուցաբերում Օհանյան և Կոին:
Համացանցում օգտագործվելու է Սասնածռեռի ժամանակ մեծ հաջողությամբ օգտագործված կատաղած և ագռեսիվ ֆեյքերի ռազմավարությունը՝ քֆուր, քյաֆար, ռեպորտ, բլոկ ձևերով:
Մի քիչ անհասկանալի է այս ամեն ինչում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, բայց այստեղ տարբեր զարգացումներ կարող են լինել, ամեն դեպքում ԱԱԾ-ին խորհուրդ կտայի մեծ ուշադրություն դարձնել Րաֆֆիի անվտանգության ապահովմանը:
Դեռևս այսքանը: Հետո չասեք, թե չեմ ասել :