27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծանր է լուծը

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը դժվարանում է ասել՝ 2018-ից հետո Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն կստանձնի:

«Քաղաքական իրականության մեջ մի օրն ու մի ժամն էլ մեծ նշանակություն ունեն,  ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի մեկ տարի անց: Իհարկե, այս անգամ նորույթ է այն, որ  իշխող կուսակցության ղեկավարը չի մասնակցում ընտրարշավին,  իսկ ահա նախորդ ընտրությունների ընթացքում այդ ծանր բեռը հենց նրա ուսերին էր», – նշեց քաղաքագետը:

Վերջինս շեշտեց՝ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես եկող եռյակը՝  Կարեն Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը համակրելի ու գրագետ մարդիկ են. ՀՀԿ վերնախավը ճիշտ է վարվել, որ քարոզարշավի պատասխանատվության մեծ մասը  հենց նրանց ուսերին է դրել:

«Այդ երեք անձինք հետագայում  մեծ պատասխանատվություն են կրելու:  Այժմ թող ղեկավարեն ընտրարշավը:  Նախագահը նախընտրական քարոզարշավի  բեռից ազատվել է,  ու ավելի շատ զբաղվում է արտագնա հանդիպումներով: Ես դա շատ  դրական եմ համարում. փաստորեն, նախագահը աշխատում է այլ  ֆրոնտով ու կարողանում է աշխարհաքաղաքական կարևորագույն գործունեություն  ծավալել»,   – Henaran.am-ի   հետ զրույցում  նշեց քաղաքագետը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ