14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Կարապետյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Տոնոյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայկարամ Մխիթարյանին՝ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու, նախարարության աշխատանքները կանոնակարգելու և կառավարելու համար: «Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում […]

Անփոխարինելի մարդիկ չկան. ՀՀԿ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե նեղացած է ՀՀԿ-ից: «Ինքը նման բան ասե՞լ է, թե նեղացած է : Ես չեմ լսել նման բան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանից հետո ՀՀԿ-ը, կարծես, դժվար է կողմնորոշվում  շտաբի պետի նշանակաման հարցում, […]

«Ի վերջո, սա Ազգային ժողով է»

Ազային ժողովը քննարկում է Վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության ծրագիրը: Խորհրդարանին ծրագիրը զեկուցում է ՎՊ տեղակալ Արա Նռանյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մաուկյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ծրագիրը. «Ո՞ւր է Ցոլակ Դարբինյանը: Կարո՞ղ եք Սահմանադրությամբ հիմնավորել, որ ինքն այս պահին կարող է նախընտրական գործունեություն իրականացնել»,- հարցրեց պատգամավորը: Արա Նռանյանը հայտնեց, […]

Գեներալներ, օլիգարխներ. նկատի ունենանք նրանց ունակությունները

«Դուք ցանկություն ունեք, որ հասարակության մի հատվածին մենք մեկուսացնե՞նք, մենք դրան հակված չենք: Անկախ ձեր տված որակումներից՝ գեներալներ, օլիգարխներ և այլն մենք պետք է նկատի ունենանք նրանց ունակությունները պառլամենտական աշխատանքում և այդ սկզբունքով էլ պետք է կազմենք ցուցակը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ ցուցակում լինելու […]

Արամ Մանուկյանը կառաջադրվի Արաբկիրում

Հայ ազգային կոնգրեսը ռեյտինգային համակարգի հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Որևէ պրոբլեմ չունենք, մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ»: Արամ Մանուկյանը հայտնեց նաև, որ Արաբկիրում է առաջադրվելու: Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ իրենց […]

Կոնգրեսում չեն վախենում (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով: «Մենք մասնակցում ենք դաշինքով՝ Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, մեր հնամենի և հավատարիմ ՀԺԿ-ի հետ մենք կգնանք միասնական պայքարի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հարցին, թե դաշինքն արդյոք բաց է, և նոր քաղաքական ուժեր […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Թայլանդի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Քրիանգսակ Քիթիչայսարին (նստավայրը՝ ք. Մոսկվա): Շնորհավորելով դեսպան Քիթիչայսարիին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Թայլանդի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ: Թայլանդի դեսպանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր […]

«Կա վեճ, և սահմանդրականության հարցն ենք մենք վիճարկելու ՍԴ-ում» (տեսանյութ)

«Հենց նոր ձևաթուղթ վերցրինք աշխատակազմից, հիմա ստորագրահավաք է գնում, չգիտենք՝ ինչ արդյունքներ կլինեն, հուսանք, որ 27 հոգի կստորագրի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նշենք, որ Կոնգրեսը ստորագրահավաք է անում, որ դիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անվավաեր ճանաչվի: «Ակնհայտ է, և […]

Սեփական ասկյարի դիակը՝ Ալիևի համար PR-ի միջոց

Այսօր ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնել դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում հայկական բանակի կողմից ոչնչացված ազերի ասկյարի լեշը։ Նույնիսկ այս իրադարձությունն Ադրբեջանի բռնապետը օգտագործում է սեփական անձի PR-ը անելու և իր անկրկնելիությունը ցուցադրելու համար։ Նախ՝ նշեմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար, հեռադիտակից օգտվել չիմացող Զաքիր Հասանովի գերատեսչության հայտարարությունն է ծիծաղ առաջացնում։ Սույն ստախոսը հայտարարում է, […]

«Որքան ընտրությունները մոտենում են, այնքան շատանում են նման լուրերը» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը չի կարծում, որ ընտրությունների ժամանակ խնդիրներ կլինեն, ու քվեարկությունն էլ անօրինականության մթնոլորտում կանցնի: «Ռեյտինգային ընտրակարգը նրա համար է, որ մարդիկ պայքարեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Վերջինս շեշտեց, որ ընտրատարածքում միշտ եղել են բացարձակ արդար ընտրություններ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված