21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միհրան Պողոսյանը ծնկի բերեց․ Ժողովուրդ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին հաջողվել է «ծնկի բերել» «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Բանն այն է, որ «Ռոսգոստրախ Արմենիան» դատի էր տվել Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին, բայց մեկ տարի տևած դատական վեճից հետո պարզապես հրաժարվել է հայցից:

Օրաթերթը գրել էր, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպ»-ից: Ավելին՝ «Ռոսգոստրախ Արմանիա»-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ կալանք դրվի ընկերության գույքի դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել էր այն: Իսկ հիմա, փաստորեն, նրանք ընդհանրապես հրաժարվել են հայցից, հավանաբար հաղթելու հույս չունեին ու որոշել են նահանջել: Ի վերջո, Քեթրինի Միհրանն ազդեցություն ունի դատական համակարգի վրա և կարող է գործերն իր օգտին շրջել: Հուսանք՝ գոնե գումարը վճարել է «Քեթրին գրուպ»-ը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ