06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բախումներ կլինեն. քաղաքագետ

‹‹: Այս  Սահմանադրությունը, որ ընդունվեց,  բազմաթիվ ճգնաժամեր է ծնելու››, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով նախընտրական հնարավոր զարգացումները` տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: ‹‹ՀՀ-ում չկան կուսակցություններ, կան միայն խմբավորումներ, որոնք ինչ-ինչ շահեր են սպասարկում: Կան, իհարկե, այնպիսիք, որոնց նպատակները գուցե ազնիվ են: Մի մարդը, որ դեռ մի ամիս էր մտել այդ կուսակցություն, դառնում է կուսակցության […]

Վ. Ղուկասյանը կլքի ՀՀԿ-ը ու կմիանա Ծառուկյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով: Henaran.am-ի հետ զրույցում Վ. Ղուկասյանն ինքը հայտնեց այդ մասին: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է, որ ՀՀԿ-ի հետ կապված որևէ միջոցառման, իրադարձության չի մասնակցում: Իսկ Գ. Ծառուկյանի ու իր գործունեության մեջ նա ընդհանրություններ է գտնում, կարծում է` երկուսն […]

Մենք առաջարկներ չենք սպասում ընդդիմությունից. Վ. Բաբայան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռոֆերմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը դրական է գնահատում, որ քաղաքական ուժերն ու գործիչներն ընտրություններին դաշինքներով են գնում: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ընտրությունների գլխավոր հարցն այն է, թե ժողովուրդը որ քաղաքական ուժի հետ կկապի իր ապագան: «Ցանկացած խորհրդարանականի համար երկրորդական հարց է խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը, կարևորը, որ խորհրդրանն […]

Արտակ Դավթյանը հաջորդ խորհրդարանում հայտնվելու ցանկություն է հայտնում (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի համոզմամբ՝ այս խորհրդարանական ընտրությունները կտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից մի պարզ պատճառով, որ փոփոխել ենք Սահմանադրությունը ու անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի: Սա, ըստ պատգամավորի, բերելու է խորհրդարանի լծակների ավելացմանը: «Ու ապագա խորհրդարանը լինելու է  այնպիսին, որ ներկայացված բոլոր քաղաքական ուժերը լինելու են հաղթողներ»,-այսօր Հենարան մամուլի ակումբում ասաց Ա. Դավթյանը: […]

Սա խաղ չէ

«Բնական է, որ Հովիկ Աբրահամյանի ազգականները քիչ-քիչ ազատվում են իրենց զբաղեցրած  պաշտոններից: Իհարկե, չի կարելի բացառել, որ այս ամենը կարող էր նաև խաղ լինել,  բայց  դա քիչ հավանական է: Եթե Աբրահամյանի բարեկամներին աշխատանքից  չազատեին, կասկածը մեծ կլիներ, կմտածեինք՝  դա խաղ է, բայց որ ազատում են, ուրիշ է», – Henaran.am-ի հետ զրույցում  տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» […]

Ում հետ է ՄԱՊ-ի Ալիկը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը դեռևս որոշում չի կայացրել` մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դա մի շարք հանգամանքներից է կախված, սակայն թե կոնկրետ ինչից, չհստակեցրեց: Հարցին, թե հնարավոր է նրան այլ քաղաքական ուժի ցուցակում տեսնենք, պատասխանեց. «Բացառվում է: Նման տարբերակ չեմ դիտարկում»:

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:

Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության […]

Քաղաքական ուժերը դեմ չեն փոխել ընտրությունների օրը

«Հանրապետական» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ եթե քաղաքական ուժերը համաձայնության գան, ապա իրենք էլ կհամաձայնեն փոխել ընտրությունների օրը և դրանք անցկացնել ոչ թե ապրիլի 2-ին, այլ ավելի ուշ: Henaran.am-ի հետ զրույցում տարբեր քաղաքական ուժերից տեսակետներ հայտնեցին, որ որևէ խնդիր դա չի առաջացնում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, […]

Միասեռ ամուսնությունները չարիք են․ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո որոշ հասարակական թեմաների վերաբերող բաժիններ վերացել են Սպիտակ Տան պաշտոնական կայքից՝ WhiteHouse.gov-ից։ Այդ թեմաների թվում է ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը։ Այս փաստը բուռն արձագանք է գտել, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն անհանգստացած են, թե ինչ է անելու Թրամփը հավասար իրավունքների խնդիրների հետ կապված։ Սակայն հարկ է նշել, որ Թրամփը դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի