21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Եթե կա կաշառքի պահանջարկ, ուրեմն կաշառք տվող էլ է լինում»

Այսօր լրագրողների հետ զրույցում թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ից որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու առաջադրված Բագրատ Եսայանը նշեց՝ ռեյտինգային ընտրակարգը թեև ունի թերություններ, բայց այդուհանդերձ, բազմաթիվ դրական բաներ կան, որոնք պետք է նկատել:

«Այս ընտրակարգով  իշխանության դեմ հիմա ավելի արդյունավետ  կարելի է պայքարել: Ժողովրդի քաղաքական դաստիարակության հարցին  էլ այստեղ պիտի անդրադառնանք. ժողովորդն ասում է՝ ամեն ինչ իրար մեջ որոշել են, ամեն ինչ կանխորոշված է: Որոշներն է ընտրակաշառքի են սպասում:

Մեծ պրոբլեմ են դառնում  կաշառք տվողն էլ, ստացողն էլ: Շուկայական օրենքով էլ է այդպես. եթե կա կաշառքի պահանջարկ, ուրեմն կաշառք տվող էլ է լինում: Մենք խնդիր ենք դնում, որ ոչ թե  բոլորին պիտի  գնդակահարենք, այլ համակարգը փոխենք, որ հարստություն դիզելու հնարավություն չունենա որևէ մեկը: Մենք սոցիալիստական կուսակցություն ենք: 40 տոկոսը ընչազուրկ է, կրթական ու առողջապահական ոլորտում  մեծ խնդիրեր կան, դրա համար   էլ ընտրությունից ընտրություն մարդիկ կաշառքի են սպասում: Կան ծայրահեղ հարուսներ, որոնք հնարավորթյուն  են ստեղծում կաշառք տալով՝ առաջիկա տարիներին  է՛լ ավելի մեծացել իրենց  դիզած փողերի քաղակը», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ