27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել.վարչապետը՝ փոխոստիկանապետին

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնվեց անհարմար վիճակի մեջ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մի շարք հարցերին փոխոստիկանապետը երկար ժամանակ չէր կարողանում ճիշտ պատասխան տալ: Փոխոստիկանապետը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հանվում էր վարչական տուգանքները չվճարելուց հետո առաջացող տույժերը: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյունքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու […]

«Թեզ արեք» (ֆոտո)

«Հայկական վերածնունդը» ժամանակից առաջ է ընկել, դեռ քարոզարշավը չսկսած նրանց պատգամավորի թեկնածուներն սկսել են «բարեգործությամբ» շահել մընտրողների սրտերը: Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում՝ բնակարանների դռների վրա, ինչպես նաև վերելակում, Henaran.am-ի թղթակիցը ֆիքսել է հայտարարություն, թե ՀՎԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, փաստաբան, ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Սարգսյանը կազմակերպում է քաղաքացիների իրավաբանական խնդիրների հավաքագրում, իրավաբանական անվճար խորհրդատվություն, […]

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի հանրաքվեին մասնակցած եվրախորհրդարանականների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախում փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն, միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելի /Լյուքսեմբուրգ/, Էլենի Տեոհարուսի /Կիպրոս/, Յարոմիր Շտետինի /Չեխիա/ նկատմամբ։ Նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել։

Երեկվանից խառնվել են իրար. Վիգեն Սարգսյանը մանրամասնեց

Այսօր փետրվարի 23-ին  Կառավարության հերթական  նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը վերաբերում էր զինծառայողների ծխախոտը պարենային բավարարման ցանկից հանելուն: Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ այդ հարցը երեկ բավական մեծ իրարանցում էր առաջացրել հասարակության շրջանում, և ինքը ցանկանում է պարզաբանել: «Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի […]

Մի բան սխալ է

ՀՀ կառավարության փետրվարի 23-ին կայացած նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով: Վարչապետի առաջին հանձնարարականը կապված էր  ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ: «Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն. Խոսքն այն մասին է, որ  մեր ջրային ռեսուրսների կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցությունը, ՀՀ հարաբերությունները հարևանների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։ ՀՀ արտաքին […]

Որքա՞ն ձայն կունենա «Հանրապետականը» արդար ընտրությունների դեպքում

Henaran.am-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը: -Ի՞նչ եք կարծում, ազատ ու արդար ընտրությունների դեպքում  ՀՀԿ-ը կայուն մեծամասնություն կունենա՞ խորհրդարանում: -«Հանրապետականն» արդար ընտրությունների դեպքում կունենա 5-6 տոկոս ձայն: -Դա այն կայուն մասսա՞ն է, որը միշտ իշխանությանն է ընտրում ցանկացած երկրում: -Ոչ այնպիսի մարդիկ են, որ զանգում են իրար, ասում են՝ գիտեք […]

Սերժ Սարգսյանը վերադարձնում է. Հրապարակ

Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանի թեկնածություևը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Երկուշաբթի Աժ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը։ Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է եւ համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։ Հիշեցնենք, […]

Բավական հետաքրքիր ներկայացում է լինելու

«Այս անգամ ընտրությունները շատ աշխույժ են անցնելու: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ներկայացում է լինելու: Ես դեմ եմ, երբ ՀՀ քաղաքական հարթակը կրկեսի հետ են համեմատում», – անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և դրան նախորդող նախընտրական քարոզարշավին՝  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արդյո՞ք հետընտրական զարգացումները կսրվեն, եթե հաշվի առնենք, որ […]

Ինչու է Ալիեւն անհանգիստ. 168 Ժամ

«Ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոր լարվածություն հրահրելուց առաջ փորձում է արդարացումներ ներկայացնել։ Բնականաբար, պարզվում է, որ Ադրբեջանի տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակը հենց դա է՝ ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր էսկալացիա սկսելուց առաջ։ Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի