27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կներեք, արդեն ազնիվ չէ»

«Ազատ դեմոկրատների» ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ իրենց տեսակետն արմատապես տարբերվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետից: «Մենք ասում ենք, որ խնդիրը պետք  է լուծվի փաթեթային սկզբունքով, մենք ասում ենք, որ տարածքային  և փախստականների ճշգրտման հարցերը պիտի լուծվեն սիմետրիկության սկզբունքով և որի առանցքային խնդիրը ԼՂՀ-ի ինքնորոշման և անկախության ճանապարհն է միջազգային հանրության, այդ թվում և ՀՀ-ի կողմից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Լևոն Տեր-Պետրոսյանը դրական դիրքորոշում է հայտնում մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, նրա ելակետն այն է, որ ինքը ոչ մի առաջարկ չունի, այլ ընդամենը համաձայնում է Մինսկի խմբի առաջարկներին, մեր մոտեցումն այն է, որ մենք գալիս ենք իշխանության` փոխելու բազում դրույթներ, որոնք մեր կարծիքով անարդար են, վերականգնելու բանակցային գործընթացի խեղաթյուրվածությունը, խնդիրը կարգավորել միջազգային սկզբունքների շրջանակում, որոնց մեջ Ալիևի ցանկությունն ընդհանրապես պարտադիր պայման չէ ԼՂՀ անկախության ճանաչման առումով»,-նկատեց նա:

Ըստ Սաֆարյանի` վտանգավոր է առաջին նախագահի մոտեցումը: «Նրա դիսկուրսն անվանում եմ ոչ թե խաղաղության, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չհարգող դիսկուրս»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ