Վարչապետը չեղարկել է Հրազդանում ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքը, իսկ ՊՆ նախարարը մասնակցել է հոգեհանգստի արարողությանը․ Asekose.am
Այսօր, վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային եւ քարոզչական այցերով Կոտայքի մարզում էր:
Երեկոյան, մարզկենտրոն Հրազդանում նախատեսված քարոզարշավային հանրահավաքը եւ համերգային ծրագիրը, սակայն, չկայացավ, գրում է Asekose.am-ը:
Այն չեղարկվել է Կարեն Կարապետյանի հրահանգով:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում զոհված 20-ամյա հայ զինվորի հոգեհանգստյան արարողությունն էր:
Հրազդանի կենտրոնում տեղադրված բեմն ու նախընտրական պաստառները հավաքվել են:
Արցախում զոհված հրազդանցի Արտակ Ռաֆայելյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել է պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնակաան ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: