01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր հեռանկար

Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտ ամսին Նովրուզի […]

Մեր նպատակները հավակնոտ են, միևնույն ժամանակ՝ իրագործելի․ վարչապետ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ   Հարգելի գործընկերներ, Մեկնարկում է քարոզարշավը, շատ կարևոր և պատասխանատու փուլ, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հանրությանը ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել։ Ներկայացնելու ենք բավականին իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, մեր […]

Վարչապետի հիթը (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հանդես է եկել տեսանյութով: Նախընտրական պաշտոնական կայքն ու ֆեյսբուքյան էջը ունեն «Հայաստան իմ սեր» (lovearmenia.am) անվանումը, իսկ կարգախոսն է ՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Տեսահոլովակը կոչվում է «Փոխենք աշխարհը» և երգում է «Ռեինկարնացիա» խումբը, իսկ հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ֆրանսիայում նախագահական քարոզարշավը սկանդալների շքերթի է վերածվել /տեսանյութ/

Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ սկանդալների շքերթ է։ Սկանդալային միջադեպերից զերծ չեն մնացել նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը։ Կոպրոմատներ, զլմ-ների կողմից հարձակումներ, դատական գործեր, բոլորը խնդիրների մեջ են։ Մանրամասները՝ տեսանյութում

Բացառիկ կարեւոր է (տեսանյութ)

Մարտի 5-ին տրվել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը:  Ներկայացնում ենք ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին: Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետական կու­սակցությունը սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդա­րանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ […]

«Ռեբրեդինգ եղած «Օրինաց երկիրը» բազմիցս ապացուցել է՝ ում դաշտում է խաղում»

Ասում են՝ լավ իշխանություն ունենալու համար յուրաքանչյուր երկիր պետք է ունենա նաև լավ ընդդիմություն: Իսկ ինչպիսի՞ն է մեր ընդդիմադիրն այսօր, և, ի վերջո,  ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդն» իսկական ընդդիմությո՞ւն են: Անդրադառնալով ահա այս հարցին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Ես ո’չ «Հայկական վերածնունդին», ո՛չ էլ  Ծառուկյանին երբևէ ընդդիմություն չեմ համարել՝ առավել ևս, երբ […]

Վիգեն Սարգսյանը լրացուցիչ ժամանակ կգտնի

Պաշտպանության նախարար Վիգեն սարգսյանը այսօր՝ մարտի 4-ին մասնակցել է ՙԵրդվյալ ազատամարտիկների միության՚ 5-րդ համագումարին: «Կանխելով մի շարք հարցեր՝ միանգամից հիշեցնեմ, որ վաղը սկսում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Սահմանադրությունն ինձ որպես քաղաքական թիմի անդամ թույլ է տալիս, նույնիսկ պարտականություն է դնում համադրելու և կազմակերպելու այդ ուղղությամբ մեր կուսակցության աշխատանքներն ու ջանքերը»,-իր ելույթում նշել է նախարարը: Նախարարը […]

«Երդվյալ ազատամարտիկների միությունը» սատարելու է ՀՀԿ-ին

«Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին «Երդվյալ ազատամարտիկների միությունը» սատարելու է ՀՀԿ-ին»․- այսօր տեղի ունեցած ԵԱՄ 5-րդ համագումարում հայտարարել է  նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո)։  «Սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը, խստորեն դատապարտելին է։ Գիտակցել է պետք, որ հայրենի հողն արյուն […]

Հայաստանը ե՞րբ և ո՞ր դեպքում կճանաչի Արցախի անկախությունը /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, վերջերս իր ելույթներից մեկում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն նշեց՝ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չի բացառվում, որ ապագայում  ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը: Անդրադառնալով այս թեմային՝  ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «ԼՂ ճանաչման խնդրի  վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել: Կան  քայլեր, որոնք պիտի […]

Այլևս չասեք թե նստացույց անողներն անչափահասներ են. Շահեն Հարությունյան

Խնդրում և պահանջում եմ։ Այլևս չասեք թե նստացույց անողներն անչափահասներ են։ Գիշերը մնացող 30-40 մարդուց ընդամենը 2 անչափահաս կա, որոնց հայրը քաղբանտարկյալ է մնացած բոլորը ՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՆ։ Չեմ կարծում, որ երկու անչափահասներով կարելի է այս շարժում բնութագրել, որպես անչափահասների շարժում։ Շահեն Հարությունյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի