08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մանախը բացում է փակագծերը. ինչ է եղել իրականում. Ժողովուրդ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով, չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին՛ պնդել է, թե իր վրա են հարձակվել:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը’ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից:

Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է վիճաբանություն, քաշքշուկ»:

Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը’ իսկական քաղբանտարկյալ: Զենքն էլ, թերեւս, մոտիկից չի տեսել: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ