30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ պայմանավորվածություն կա. Իրատես

Մինչ ընտրություններում պարտված ուժերը որոշում են իրենց անելիքը, այն է` մասնակցե՞լ հետընտրական զարգացումներին, թե՞ ոչ, հաղթող ուժն արդեն ապագայի ծրագրեր է մշակում։ Հաշվի առնելով ստացած տոկոսները, ՀՀԿ-ն, պարզվում է, մեծ աջակցության կարիք չունի և կբավարարվի նախկինում ունեցած համագործակցությամբ։

ՀՀԿ-ի աղբյուրների փոխանցմամբ, այս կուսակցությունում սկսել են քննարկել, որ ավելի ճիշտ է խորհրդարանում կրկին կոալիցիա ձևավորել «հին ընկերների»՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն, փակել համագործակցության ճանապարհը «Ծառուկյան» դաշինքի, նույնն է թե` ԲՀԿ-ի հետ։ Հանրապետական զրուցակիցը պնդեց, որ, այսպես թե այնպես, նրանք չեն ունենալու լրացուցիչ ուժերի կարիք, այնպես որ, առանց նրանց էլ «յոլա» կգնան։

Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այլ պայմանավորվածություն կա։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ