18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՕՐՕ դաշինքը չունի այն վարկանիշը, որ իշխանությունները մտավախություն ունենան»

«Միանշանակ չեմ կարող պնդել, որ սա քաղաքական գործընթացի արդյունք է, միաժամանակ չեմ կարող դա բացառել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունից: Նա չի կարծում, որ իշխանությունն այդ դաշինքից վախ ունի. «ՕՐՕ դաշինքը չունի այն վարկանիշը, որ իշխանությունները մտավախություն ունենան: […]

«Ծիծաղելի է խոսել կամ քննարկել իշխանափոխության հարցը»

Խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և քաղաքական մրցավազքին մասնակցող ուժերն էլ ավելի մեծ ջանքեր են գործադրում ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործելու համար: Եթե սթափ դատենք, ապա կարող ենք ֆիքսել, որ քաղաքական բանավեճը մանավանդ վերջին օրերին ծավալվում է ընդդիմության ներսում: Ոչ իշխանական բևեռի ներքին տարաձայնությունները ցայտուն երևում են հատկապես վերջին օրերին, երբ հանրային քննարկման թիվ մեկ […]

Հովիկ Աբրահամյանին էլ

«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Ազատ Արշակյանը վստահ է, որ ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Քաղաքական լուրջ գործընթացի մասնակից ու աջակից էր Սամվելը Բաբայանը, հետևաբար, նա ներգրավված էր քաղաքական գործընթացների մեջ, և նրան չեզոքացրին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ իշխանություններն արդեն 20 տարի է, որ նման […]

Գրավիչ ու հեռանկարային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևային և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահ Արտյոմ Ավետիսյանին, ովքեր իրենց գլխավորած պատվիրակությունների հետ Հայաստանում են գտնվում ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հրավերով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ հայ-ռուսական հարաբերություններն ու փոխգործակցության օրակարգն անընդհատ զարգանում և […]

Վարչապետը` Սամվել Բաբայանի ձերբակալությունից

«Սպասենք իրավապահ մարմինների գնահատականին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն` անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հորդորեց սպասալ իրավապ մարմինների գնահատականներին: Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, […]

«էս ո՞վ է, որ իմ դեմ է դուրս եկել». քարոզարշավի թոհուբոհը շարունակվում է

«Ես դեռ ի սկզբանե ասել էի՝ այս ընտրարշավը լինելու է կոշտ,  բիրտ ուժերի կիրառմամբ: Դա կապված է նաև այսօրվա ընտրական համակարգի հետ: Այդ  համակարգը խրախուսում է ոչ միայն տարբեր կուսակցությունների, այլև  նույն կուսակցությունների անդամների միջև պայքարը: Դա ավելացնում է լարվածությունը: Ամեն մեկը տեսնում է ոչ այնքան քաղաքական պայքար, որքան, այսպես ասած, գործում է  թասիբը՝ էս […]

«Մենք պատասխանատվություն ենք կրել բոլոր ձեռքբերումների և անհաջողությունների համար»

«Մենք չենք եկել խոստումներով, եկել ենք հստակ կատարած աշխատանքով և պատասխանատվությամբ»,-այսօր Շենգավիթ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված Տարոն Մարգարյանը: «Մենք ստեղծել ենք այն ծրագիրը, որը մեր ժողովրդին տանում է դեպի բարեկեցիկ կյանք, մեր երկրին տանում է դեպի անվտանգություն, բարեփոխումներ և առաջընթաց»,-նշեց Տարոն Մարգարյանը: Ըստ նրա` շենգավիթցիները միշտ վստահել են ՀՀԿ-ին, որովհետև ՀՀԿ-ն […]

ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորի մի խումբ թեկնածուներից ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց բոլոր դիմումները: Նիստի ընթացքում նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչվեց: Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Կարապետյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներ Վարդուհի Բարսեղյանը, Շալիկո […]

«Նախընտրական շեմին մեզ խաղաղություն է ուզում տալ պարոն Տեր-Պետրոսյանը, էն էլ՝ ի՞նչ խաղաղություն»

«Դուք լավ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել, որ հողերը՝ 6 շրջան, պետք է տանք»,-այսօր Գավառում քարոզարշավի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը: «Այստեղ շատ մարդիկ են եղել, որ մասնակցել են ազատագրական պայքարին: Եթե այն ժամանակ մենք ասում էինք, որ Արցախի ժողովրդի անվտանգության համար ենք այս տարածքներն ազատագրել, հիմա դա ո՞նց  կլինի, […]

Դիլիջանում տարեց կինը Ծառուկյանին «տուլիկ» տվեց

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 23-ին, Դիլիջանում նախընտրական հանդիպմանն ընտրողներին հիշեցրել է 90-ական թվականներն ու հորդորել հույսները չկորցնել: «Ժողովուրդ ջան, ձեր մոտ վերականգնեք հույսն ու հավատը: Ավելի վատ օրեր էլ են եղել, 92-93 թվականների ավելի վատ է եղել, հույսներդ մի կորցրեք: Գնացեք, ձեր խղճով ձեր ընտրությունն արեք, բայց ծանոթ-բարեկամով մի ընտրեք: Կարող է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի