09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին: Այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:

Ֆեթթուլլահ Գյուլենը՝ Դինքի սպանության գործով մեղադրյալ

Թուրքիայում հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացության մեջ 51 մեղադրյալների շարքերում տեղ է գտել նաև Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի անունը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, Ստամբուլի գլխավոր դատախազության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների վարչության դատախազ Գյոքալփ Քյոթչուի կողմից տարվող հետաքննության արդյունքում կազմվել է 122 էջանոց մեղադրական […]

Ցեղասպանություն իրականացրած պետությունների և վարչակազմերի անպատժելիությունը իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների. Հերմինե Նաղդալյանը՝ եվրոպացիներին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:    Հերմինե Նաղդալյանն […]

Հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայնի պատասխանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրի հարցերին Հարց. Պարոն նախարար, Բաքուն ասում է, թե իբրև Հայաստանը խուսափում է բանակցություններից, բայց ստիպված կլինի վերադառնալ բանակցային սեղանին։ ԻՆչպես կարձագանքեք այդ պնդմանը։ Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանական կողմը պարզապես փորձում է, ինչպես ասում են «վատ խաղի ժամանակ դեմքի լավ արտահայտություն ընդունել», բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում։ Հայտնի […]

Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ  մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,- ըստ ալևիական «Alevinet» լրատվամիջոցի՝ ասել […]

Թրամփը եւս կիրառեց «Մեծ Եղեռն» եզրույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որում, ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի նման, կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։ Հայտարարության մեջ ասվում է․ «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր […]

«Ազնիվ այր է». դերասանուհին անկեղծացավ /տեսանյութ/

Դերասանուհի, հանդիսավար Նարինե Զուրաբյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնում է միայն մեկ մարդու.«Միայն Տարոն Մարգարյանին եմ տեսնում այդ պաշտոնում, քանի որ նա քաղաքի ամեն քարի շունչն է զգում: Միայն ես չեմ այդպես կարծում, քանի որ շատ եմ շփվում մարդկանց հետ, ովքեր կիսում են իմ տեսակետը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Զուրաբյանը: Նարինե  Զուրաբյանը մեկ բառով գնահատում […]

«Հույսեր չփայփայենք»

Այսօր «Ելք» դաշինքի անդամները Ծիծեռնակաբերում էին: Հայ-թուրքական հարաբերությունները, ըստ Նիկոլ Փաշինյանի,  պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այսօր այս մասին վերջինս ասաց Ծիծեռնակաբերդում ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ես կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև նա հարցը դիտարկում է  փաթեթի մեջ, բայց, համաձայնվեք, երկու անկախ պետությունների հարաբերությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի