03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխան Զաքարյա՞նը, թե՞ Նաիրա Զոհրաբյանը. կորոշեն /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքի անդամները շարունակում են հերթով ներս մտնել Երևանի կոնյակի գործարանի, որտեղ նախկինում տեղկայված էր ԲՀԿ-ի գրասենյակը: Այստեղ եկավ նաև նախկին ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի ազգականն է ու պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքով: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և արագորեն ներս մտավ, իսկ Վարդևան Գրիգորյանն էլ պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, որ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը կաշկանդված չի լինելու խորհրդարանում, և եթե հարկ լինի, ինչու չէ, քննադատական խոսքեր կասեն անգամ նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

Վարդևան Գրիգորյանը «Ծառուկյան» դաշինքը համարում է ընդդիմադիր ուժ. «Այլ կարծիք լինել չի կարող»: Ինչ վերաբերում է մամուլի լուրերին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնում լինելու է կա´մ Իշխան Զաքարյանը, կա´մ Նաիրա Զոհրաբյանը և հարցին, թե ովէ  ավելի համապատասխան, նա պատասխանեց. «Նախ Իշխան Զաքարյանը մի անգամ արդեն եղել է այդ պաշտոնում, իսկ թե ի վերջո ինչ կորոշվի, ես չգիտեմ: Կուսակցությունը կորոշի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ