03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեծ գողերը» թույլ չեն տա

«Ավելի քան քսան տարի է, ինչ Հայաստանում ընտրություններ չեն եղել:  Դա նկարչություն է, ընտրություն չէ: Ու միայն Հայաստանում չէ, որ այս խնդիրը կա: Իսկապես, ամբողջ աշխարհում այս պրոբլեմը կա: Իշխանությունը ընտրությունների   ընթացքում  կիրառում է փող ու բիրտ ուժեր», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:  Վերջինս շեշտեց՝ մեր երկրում «մեծ գողեր» կան, ովքեր թույլ չեն տա, որ ժողովուրդը   որոշի, թե ով պիտի լինի իր երկրի ղեկավարը:

«Օրինակ, Հյուսիսային Կորեայի ժողովուրդը իշխանություններին ֆետիշացնում ու աստվածացնում է,  բայց երբ այդ ժողովուրդը միավորվում է, նրա դեմ ոչ ոք ոչ մի բան չի կարողանա անել: Ժողովուրդն ու իշխանությունը միավորվում են, երբ տվյալ իշխանությանն իսկապես հենց ժողովուրդն է ընտրել: Մեր երկրում երկու դեպք եղավ, որ ժողովուրդը մոտ էր իշխանափոխությանը.  1990 և  2008 թվականներին եղան նման  փորձեր: Ու երկու դեպքում  էլ իշխանափոխության փորձն արյունահեղությամբ ավարտվեց. հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը հիշենք:  Դրա համար էլ հիմա ընտրությունները ուղղակի նկարչության են վերածվել, ու դա  ամոթալի է», –  նշեց Սոս Գիմիշյանը:

 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ