13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռեկորդ են խփել. Ժամանակ

Այս խորհրդարանական ընտրություններին ամենաշատ փողը ծախսել են երկու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու՝ Արայիկ Գրիգորյանը, ով Արարատի մարզում հսկայական ձայներ է ստացել և Լոռու մարզում՝ Կարեն Կարապետյանը։ Երրորդ տեղում նույն ընտրատարածքում առաջադրված Արկադի Համբարձումյանն է (Դերժավայի Արկադիկ)։ Թվարկված թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավի ու ընտրակաշառքի գումարները հասնում են մինչև 10 միլիոն դոլարի։ Ամենաքիչ փողը ամենամեծ արդյունքով ապահովել […]

ՀՀԿ-ում սկսվում է. Ժամանակ

Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, օդիոզ կոնտինգենտը վարչապետ Կարեն Կարապետյանի ու երիտասարդ, նոր թիմի ցուցանակի ներքո գործնականում ամբողջ կազմով հայտնվել է խորհրդարանում՝ ռեյտինգային ընտրակարգի միջոցով: Իհարկե, Շմայսը դուրս է մնացել և մի քանի այլ «կարկառուն դեմքեր», սակայն ընդհանուր կազմը կլինի խորհրդարանում: ՀՀԿ-ում իսկապես առաջանում է հետաքրքրական իրավիճակ՝ ով է տանելու հաղթանակի դափնին: Ակնհայտ է մի բան, […]

«Արմենիան» ու «Շանթը» ամենաթանկն են. Հայկական Ժամանակ

2017 թվականի ապրիլի 2-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում սփռվող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները սահմանել են քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական ուժերին տրամադրվելիք վճարովի եթերի սակագները: Այսպիսով՝ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից՝ 2017 թվականի մարտի 5-ից մինչեւ 31-ը՝ ժամը 24:00-ն հեռուստաընկերություններում քաղաքական գովազդի հետեւյալ սակագներն են գործելու. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն՝ 60 000 դրամ: «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություն 60 000 […]

Սյունիքի մարզպետը կվերցնի՞ մանդատը. Հայկական Ժամանակ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ստացել է 21 հազար 823 ձայն, ինչը նշանակում է, որ այս ընտրատարածքին բաժին ընկնող պատգամավորական մանդատներից մեկը նրան է հասնելու: Հակոբյանից այսօր հետաքրքրվեցինք՝ հրաժարվելո՞ւ է մանտադից՝ պահպանելով մարզպետի պաշտոնը, թե՞ պատգամավոր է դառնալու: «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ […]

Նորընտիր խորհրդարանը`աշխարհաքաղաքական դիտանկյուններից

Առայժմ մամուլի մակարդակով կատարված ամերիկյան արձագանքը` հայաստանյան ընտրությունների ուղղությամբ ակնկալելիորեն շատ դրական երանգներ չպիտի չհաղորդեր. մինչ այժմ հրապարակվածը ընտրությունները դիտարկում է իբրեւ ռուսամետ իշխանությունների հաղթանակ, ինչը իր հերթին մեկնաբանվում է Կովկասում ռուսական ազդեցության գոտու հավելյալ ամրակայման միջոց։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության հրապարակած հաղորդագրությունում նկատելի էր զգուշավորություն որեւե հակասություն չդրսեվորելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կատարած գնահատականի հետ։ […]

«Արտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից»

Արտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հարցազրույց վերցնելուն, տարբերությունն ակնհայտ է՝ մեր թղթակիցները, որպես կանոն, աշխատում են իրենց զրուցակցի խոսքը հնարավորինս ճշգրտությամբ հասցնել լսարանին։ Արտասահմանցիները նյուզմեյքերների խոսքը օգտագործում են ռեպորտաժատիպ նյութեր պատրաստելու համար։ Որպես օրինակ` ասեմ, որ երեկ Gazeta.ru-ի և «Российская Газета»-ի թղթակիցներին երկար հարցազրույց […]

Եվրասիական հանձնաժողով. Հայաստանը պետական գնումների իր շուկան է բացում ԵՏՄ երկրների համար

Հայաստանը շարունակում է ընդհանուր եվրասիական շուկայում չեզոքացնել արգելքները։ Այս մասին ասվում է «Արգելքներ, բացառումներ եւ Եվրասիական տնտեսական միության սահմանափակումներ» զեկույցում, որը հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը կիրառում է 2 արգելքներ, 6 բացառումներ եւ 33 սահմանափակումներ։ Ընդհանուր՝ 41 կամ մոտավորապես այնքան, որքան մյուս երկրները (ամենաքիչը Ղրղզստանն է՝ 40, ամենաշատը Ռուսաստանինն է՝ 48)։ […]

Նիկոլ Փաշինյանն ուզում է քաղաքապե՞տ դառնալ

Մամուլը գրում է՝ «Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, և չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։   Անդրադառնալով վերը նշված թեմային՝ «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Մամուլը շատ սխալ է գրում. կարող է ես լինեմ «Ելք»-ի կողմից առաջադրված  քաղաքապետի  թեկնածուն, կամ Հայկ Կոնջորյանը […]

Նախագահի անդրադարձն օգնեց «Ելքին»

«Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ փողով իրենց ընտրություն կատարողների թիվը գերակշռող է դարձել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:  Ըստ նրա՝ ընտրությունների նման պատկերի վրա ազդող առաջին գործոնը հենց ընտրակաշառաքն է եղել: Բացի այդ, նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքին էլ չեն թողել ակտիվ աշխատել, որպեսզի ավելի շատ չլինեին նրանց ձայները: ««Ծառուկյան» դաշինքը […]

ՀՀԿ-ի նոր խմբակցությունը կունենա այսպիսի կազմ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն երեկ հրապարակել է ընտրությունների նախնական տվյալները: Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում ունենալու է 58 պատգամավոր: Նրանցից 3-ը լինելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 27 պատգամավոր անցնում է ռեյտինգային ընտրակարգով:  Թիվ 1 ընտրատարածքից` Ռոբերտ Սարգսյան, Միհրան Պողոսյան թիվ 2-Արման Սահակյան, Արտակ Սարգսյան թիվ 3-Սամվել Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան, Կորյուն Նահապետյան թիվ 4- Հակոբ Բեգլարյան ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված