«Համայնքների խոշորացումը չարիք է» /տեսանյութ/
«Տեղական ինքնակառավարումը կառավարման կարևորագույն համակարգ է: Դրանից է կախված քաղաքացու կենսաապահովման խնդիրների լուծումը: Այդ է պատճառը, որ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ անելու համար պետք է նախ հասկանալ այդ ոլորտի նպատակներն ու խնդիրները», – այսօր լրագրողների հբետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Վերջինս նշեց՝ ցավոք, պետք է խոստովանել՝ Հայաստանում ՏԻՄ համակարգի էությունը հասկացող ընդամենը մեկ-երկու մարդ կա՝ հավելելով՝ մեր երկրի համար համայնքների խոշորացումը ոչ այլ ինչ է լինելու, քան չարիք:
«Ակնհայտ է՝ խոշորացված համայնքների սակավ բյուջեները բերելու են նրան, որ դրանք սկսելու են դանդաղ մահանալ: Եվրոպայում, մինչդեռ, բոլորովին այլ պատկեր է: Այնտեղ համայնքների խոշորացումը կայացած համակարգ է: Եվրոպայում առկա են համայնքները իրար կապող գերազանց ճանապարհներ, մշտական տրանսպորտ: Իսկ ահա Հայաստանում նույնիսկ մի քանի կիլոմետրով իրարից հեռու համայնքները խիստ դժվարությամբ են կապվում միմյանց: Հերիք է ձյուն գա, և դրանք ուղղակի մեկուսանում են իրարից, սկսում մեռնել»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: