13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի քաշը (տեսանյութ)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ընդհանրապես հայաստանյան ընտրողն ընտրություն կատարելիս առաջնորդվում է կամ կուսակցական պատկանելիությամբ, կամ անձի սեռով, կամ էլ քարոզիչով: Օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ըստ նրա, կարող են մեզ ազդեցություն ունենալ թաղապետերը: Սակայն առաջին հերթին կողմնորոշվելու են կուսակցությունների առաջնորդներով՝ այսինքն՝ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան: Նրանց դերը շատ կարևոր է դառնում:  Ադիբեկյանը նաև […]

Գաղտնի են անելու

«Տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։  Իհարկե, հնարավոր է, որ իրենց իրենց ուժերի նկատմամբ թերահավատություն ունեն, բայց,  միանշանակ, կան նախ այլ խնդիրներ․ ասենք՝ եթե Վանաձորի ընտրությունների նման մի իրավիճակ ստեղծվի, երբ որ բացարձակ մեծամասնություն չունենա Հանրապետականը, արդյունքում որոշ ուժեր ստիպված են լինելու  կա՛մ  քվեարկել Հանրապետականի օգտին՝ սատարել Տարոն Մարգարյանին, կա՛մ քողարկված […]

Այո են ասել․ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների օգտին է քվեարկել ընտրողների 51,2 տոկոսը

Թուրքիայում նախօրեին անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, ինչի արդյունքում, նախնական արդյունքներով, կողմ է քվեարկել ընտրողների 51, 2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը, հայտնում է թուրքական Anadolu-ն։ Այսպիսով, Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները հաղթանակ են տանել։ Նախագահական համակարգի անցնելու կողմնակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի 81 նահանգից 48-ում: Դեմ քվեարկողների մեծամասնությունը քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններից են: Հետաքրքրական […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:

Թույլ չի տա, որ ամեն ինչ հալած յուղի պես անցնի (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը Երևանի ավագանու ընտրություններին բարձր է գնահատում «Ելքի» շանսերը: Իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության մասին նա ասաց, որ իհարկե, Զարուհի Փոստանջյանը հայտնի է որպես ընդդիմադիր, պայքարող կերպար, սակայն կուսակցությունը նորաստեղծ է, փոքր է թվակազմով: «Բոլոր դեպքերում գոնե Զարուհի Փոստանջյանն ինչ-որ հարցեր կբարձրացնի ու թույլ չի տա, որ ամեն ինչ հալած […]

Հավասար պայմաններ կլինեն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, արտահերթ նիստում սահմանել է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 3 ուժերի նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Մասնավորապես, ԿԸՀ-ն վիճակահանությամբ սահմանել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նիստին ներկա Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող […]

Արծվիկ Մինասյանը կմնա՞

«Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք», – այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով նախարար է նշանակվել ՀՅԴ քվոտայով:Նախարարը չի բացառում , որ նոր Կառավարության կազմում կլինի: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում ինքը զբաղեցնի այլ նախարարական աթոռ, […]

Մեղավորները կպատժվեն.նախարարը խոստացել է

«Տավուշի մարզում Գոշի լճում որեւէ շինություն չի կառուցվելու»,-այս մասին այսօր` ապրիլի 15-ի լրագրողների հետ զրուցում ասել է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցվել, հարթեցվել ու լայնացվել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը: Նախարարը վստահեցրել է, որ լճի  տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Նախարարի […]

Ինչո՞ւ հենց Փաշինյանին

«Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը կարծում է՝ առաջիկայում կայանիք  ընտրություններում «Ելք»-ի շանսերը բարձր են: «Ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ այս անգամ, մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում ու գնում ենք դեպի հաղթանակ: Մենք համոզված ենք, որ կարող ենք հաղթել», –Henaran.am –ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Անի Սամսոնյանը: Նա նշեց՝ պայքարի […]

«ՍԱՍ գրուպի» հայտնի ձայնագրությամբ զբաղվում են

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ   ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի