01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրում

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝ ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը:

24 ժամվա ընթացքում ԱԺ-ն կհայտարարի կառավարության ծրագրի քննարկման օրը

Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրով տեղեկացրել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Շուտով կտարածենք տեղեկություն»,-գրել է նա:  Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել Կառավարության ծրագիրը:

Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու.Արա Պապյան/տեսանյութ/

«Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու է ու իր սողացող քաղաքականությունը շարունակելու է։ Մեծածավալ պատերազմի նա չի գնա` զենքի համալրում չի արել, թուրքական սպայակազմի բավարար ներառում դեռ չի եղել։ Այդ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետեւանքները Ադրբեջանի համար կանխատեսելի չեն, ու նաեւ` հայերը նման դեպքերում արագ համախմբվում են։ Մեր տակտիկան այն պետք է լինի, որ Ադրբեջանը չպետք […]

Համանախագահները Բաքվում են․ նրանք հանդիպել են Ալիեւի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ և Ստեֆան Վիսկոնտիին՝ Ֆրանսիա, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը գտնվում են Բաքվում։ Նրանք այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ակնկալվում է, որ Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես […]

Ովքեր են հաղթել երեկ կայացած ընտրություններում

Հունիսի 18-ին` երեկ, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Նոր Հաճնում հաղթել է գործող քաղաքապետը, իսկ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գյուղապետ է ընտրվել 14 ձայնով: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հաղթել է գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը՝ ստանալով 1792 ձայն: Ուշագրավ էր. որ Նոր Հաճնի գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ […]

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  վստահ է՝  այժմ Ադրբեջանում ծանր ֆինանսական  իրավիճակ է ստեղծվել:  «Օրերս  հայտնի դարձավ, որ սնանկացման շեմին է նաև «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն: Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկն էլ  երեք միլիարդ դոլարի պարտք է կուտակել: Նավթային կորպորացիան,  Ադրբեջանի միջազգային ավիաընկերությունը ևս մեծաքանակ պարտքեր են կուտակել: Ասվածից  հասկանալի է դառնում՝  այս մեծ խնդիրները հանգեցնելու  են նրան, որ […]

Ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում. Հ. Խառատյան (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Կառավարության ներկայացվելիք ծրագրի թիրախներին ծանոթ է, սակայն դրանք հայտարարություններ է համարում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայտարարություններին վաղուց արդեն չի հավատում: Ազգագրագետը հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 4 միլիոնանոց Հայաստան է լինելու, ինքը չի բացառում 4-5 միլիոնանոց Հայաստանի ստեղծումը, բայց թե ծրագիրը որն է լինելու, հայտնի չէ: «Ինձ մոտ […]

Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ

Հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնեց Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ […]

«Երկիր Ծիրանին» իր 2 անդամի առաջարկել է հրաժարվել ավագանու լիազորություններից

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, ովքեր  դեռևս 07.06.2017 թվականին կուսակցության գործադիր մարմնի առջև ստանձնել էին պարտականություն` Երևանի ավագանիում  հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից և գաղափարախոսությունից,  չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, որը դավաճանություն է երևանցիների շահերի, […]

Եզրափակվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը

Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում «Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով հանդես է եկել նախ փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Արցախյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի