20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանը չներեց. Ժողովուրդ

Նորընտիր Ազգային ժողովի 2-րդ նիստի ժամանակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից 3 հոգի ինքնաբացարկի դիմում են ներկայացրել՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածները դաշինքի 8 ըմբոստներից են, ովքեր համարձակվել էին առանց դաշինքի առաջնորդ Ծառուկյանի իմացության գնալ ԿԸՀ եւ հետ վերցնել նախքան ընտրությունները գրված ինքնաբացարկի դիմումները : Չնայած 8 հոգի էին […]

Պատասխան՝ Թուրքիայի լկտի պահվածքին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Տեխաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: «Կարծում եմ՝ մեր բոլորի անունից պետք է շնորհակալություն հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգի ներկայցուցիչների պալատին Հայեց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար: Սա պատասխան է  Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու Վաշինգտոնում վերջին օրերին Թուրքիայի լկտի պահվածքին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Խառնվել են իրար. Հրապարակ

Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանությունը արշավ է սկսել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ: Մեկը մյուսի հետեւից պաշտոնանկ են արվում մարդիկ, որոնց ապուպապն Աբրահամյանների հետ կապ ունի՝ գազի ոլորտի աշխատակիցներ, թաղայիններ, դպրոցի տնօրենններ: Արտաշատի թիվ 4 եւ 5 դպրոցների տնօրեններն են ազատվել աշխատանքից: Ավելի ճիշտ՝ լրացել է թիվ 4-ի տնօրենի 5 տարվա աշխատանքային պայմանագիրը, սակայն մարզպետը նոր […]

Պատրաստվել պատերազմի

Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող` հասցեական քննադատությամբ` կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն իհարկե այդ հայտարարությունը սվիններով կընդունի` կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի` հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ` ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները` Ադրբեջանը հասկացել է մեկ բան` ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի` […]

Վտանգավոր պլան. Ժամանակ

Ելույթ ունենալով նոր խորհրդարանի անդրանիկ նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում Կազանյան փաստաթուղթը շարունակում է լինել սեղանին, առնվազն այնքանով, որքանով այն ի պահ տրված չէ ԵԱՀԿ քարտուղարություն: Թե ինչ է իրենից ներկայացնում Կազանյան փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը բացահայտել է Ապրիլյան պատերազմից հետո, երկու հարցազրույցներով, որ տվել է Բլումբերգ գործակալությանն ու Դմիտրի Կիսելյովին: 2016-ի ապրիլին […]

ԱՄՆ-ում Թուրքիայի դեպսանատունը հայտարարել է, որ թուրքերը ինքնապաշտպանվել են

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչըն ԱՄՆ պետքարտուղարություն է հրավիրվել, Վաշինգտոնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձկման միջադեպի առնչությամբ: Թուրքական «Kanalb» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել կատարվածի առիթով: Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի դեսպանատան առջև անցակցվող  բողոքի ակցիայի ժամանակ թուրքական անվտանգության ուժերի […]

«Հազար անգամ էլ պատգամավոր դառնամ, էլի գնալու եմ համալսարան»

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահի թեկնածուն առաջադրված է «Ծառուկյան» դաշինքի կողմից՝ Վարդան Բոստանջյանն է: Խորհրդարանում «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ Բոստանջյանը դասախոսւմ է համալսարանում, ու լավ կլինի, որ շարունակի դասախոսել: Պարզվեց՝ Բոստանջյանն Արամ Սարգսյանի դստեր դասախոսն է, Արամ Սարգսյանն էլ կատակեց, որ «Ելքի» որոշման վրա իր համեստ ազդեցությունը կունենա՝ ինչպես […]

Աշոտյանի ու Մարուքյանի փոխադարձ «խայթոցները»

«Պարո՛ն Աշոտյան, շատ լավ գիտեք, որ ես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ եղել 5 տարի, և ինձ համար Ձեր կերպարը, որպես հանձնաժողովի նախագահի, անհամատեղելի է»,-այսօր խորհրդարանական նիստի ժամանակ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանին դիմելով՝ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իր այս մտահոգությունն ունի 2 պատճառ, նախ որ Աշոտյանն, ըստ […]

Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դերսիմին դեպքի առթիվ հարցազրույց է տվել բրիտանական «The Guardian» հեղինակավոր թերթին: 61-ամյա Դերսիմին, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում, մասնավորապես ասել է. «Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված