01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Դաշնակցային հարաբերությունները չի նշանակում որևէ խնդրի բացակայություն. Էդուարդ Շարմազանով

«Դաշնակցային հարաբերությունները չի նշանակում որևէ խնդրի բացակայություն»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցին, թե արդյոք Վոլոդինի առաջարկը ևս մեկ անգամ ցույց չտվեց, որ մենք ունենք ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերություններ, որ Ռուսաստանը փորձում է ճնշել և վնասել մեր ինքնիշխանությունը:

«Վոլոդինի առաջարկին մենք հստակ ու վերջնական պատասխանել ենք: Միակ լեզուն կա ու կմնա հայերենը, դա քննարկման ենթակա չէ: Ավելին, ասել եմ, որ նույնիսկ դրա մասին մտածելն անգամ անթույլատրելի է: Հայ-ռուսական հարաբերությունները բավականին դրական դինամիկա ունեն և բավականին լուրջ զարգանում են: Դաշնակցային հարաբերություններ չի նշանակում, որ որևէ խնդիրներ, քննարկումներ չլինեն: Օրինակ Միացյալ Նահանգները և Գերմանիան դաշնակիցներ են, արդյոք խնդիրներ չունե՞ն իրար հետ, Միացյալ Նահանգները և Թուրքիան էլ ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, բայց բազում անհամաձայնություններ կարող են ունենալ տարբեր հարցերի շուրջ: Հետևաբար հայ-ռուսական հարաբերություններ չի նշանակում քննարկվող հարցերի բացակայություն»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ