01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերտ համագործակցում ենք․ ՀՀ նախագահ

Հանրապետության Նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության […]

Էրդողանի խորհրդականների թիվը ու աշխատավարձի չափը գաղտնի է պահվում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը գաղտնի է պահում նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի խորհրդականների թիվը և վերջիններիս աշխատավարձի չափը:  Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նախքան սահմանադրական հանրաքվեն, Էրդողանի խորհրդականների թիվը հասել էր 23-ի:  Սակայն, երբ փորձ է արվել  նոր տվյալներ իմանալ խորհրդականների թվի և նրանց աշխատավարձի մասին, նախագահի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դա պատճառաբանվել է հետևյալ […]

Սարսափելի ցուցանիշներ են. կոչ՝ ՀՀ նախագահին և վարչապետին

«Դրամի արժեզրկումը՝ 2016 թվականի ցուցանիշների համաձայն կազմում է 25 տոկոս և տարեկան ներդրումների ծավալի նվազումը հասել է մինչև 75 տոկոսի: Սրա հետ միասին աճել են  տնտեսական անկման ցուցանիշները՝ մինչև մինուս 14 տոկոսի: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն ՀՀ-ում երկու միլիոն մարդ աղքատ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբան, իրավախորհրդատու, գրող,  հրապարակախոս Հայկազ Մակարյանը: Հայկազ […]

Կարեն Կարապետյանի գործունեությունը բավարարում է «Դաշնակցությանը»

«Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է՝ տարի առ տարի, որ ոլորտում, ինչ պետք է կատարվի, և սա նաև ենթադրում է հստակ պատասխանատվություն։ Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար», -այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Սա ոչ միայն […]

«Ժառանգության» աստեղային ժամը չէ

«Ամեն մի կուսակցություն ունի իր ծնվելու, զարգանալու, աստեղային ժամ ունենալու և դրանից հետո տարբեր ձևերով հանդես գալու իրավունք: Ես չեմ կարծում, որ հիմա «Ժառանգության» աստեղային ժամն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարության մասին, որ ինքը պատրաստվում է արտախորհրդարանական ուժ ստեղծել:  «Ես […]

Արա Բաբլոյանը Արցախ կմեկնի

Հունիսի 15-17-ը Արցախի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահը /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նրան Զվարթնոց օդանավակայանում ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և […]

«Բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կա´մ վախենում են, կա´մ չեն ուզում հայտնվել»

Հունիսի 16-18-ին Արցախում տեղի է ունենալու «Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը», որը կազմակերպել են ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը: Մասնակցելու են 15 կուսակցություններ Հայաստանից եւ 6-ը՝ Արցախից: Հրավիրել են աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Հակոբյանը, Լարիսա Ալավերդյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար […]

ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ ռազմավարությունը` հաջողության գրավականն է

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման: Հանդիպման ընթացքում […]

Արա Բաբլոյանը ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս համատեքստում Արա Բաբլոյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված