15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փակուղի. Իրավունք

«Ելք» դաշինքը հնարավոր է ԱԺ-ում առաջ քաշի Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գա­լու նախագիծ: Այս մասին հայտարարել է «Ելք» դաշինքի քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Թերթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրա­ցիա» ՀԿ-ի ղեկավար Բեքարյանից հետաքրքրվեց՝ համամիտ է «Ելք» դա­շինքի պատգամավոր էդմոն Մարուքյանի այս հայտարարությանը: «Ես համաձայն չեմ այդ հայտարարությանը: Ընդհանրապես համաձայն չեմ որեւէ հարցի մասին հնչեցրած ծայրահեղ դիրքորոշումներին: Հազար գործիք ու եղանակ կա աշխատելու, պետք չէ ծայրահեղացնել»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակի այն հայտարարությունից հետո, թե ռուսերե­նը պետք է պետական լեզու դառնա Հայաստանում, Մարուքյանը խոսեց ԵՏՄ-ից դուրս գալու մա­սին:

Եթե հաշվի առնենք քաղաքա­կան գործընթացները, ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարու­թյունն էլ հաշվի չառնենք, արդյո՞ք ժամանակը չէ, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից: «Չէ, անկեղծ ասած: Ես այդպիսի կարծիք չու­նեմ: Ցանկացած դաշտում առաջացած հար­ցերը աշխատանքով հարթելու խնդիր կա: Դռները շրխկացնելու այդ միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու: Եթե կան խնդիրներ, պետք է աշխատել: Աշխատելու արդյունավետությունը, հնարավորությունը մեծանում է, եթե ներկա՞ ես, թե՞ բացակա»,-պատասխանեց օրենսդիր մարմնի անդամը:

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ