Նամակ-դիմում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին
Իմ շատ լավ ընկեր Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է մի հարց, որն, իմ կարծիքով էլ, արդի Հայաստանի ամենացավոտ հարցն է՝ ժողովրդագրության խնդիրը: Պարոն Ֆարմանյանն իրոք ճիշտ նկատառումներ է անում, երբ ասում է, որ այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել: Նա ասում է, որ տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունն իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները: Լրիվ համաձայն եմ, պարոն Ֆարմանյան: Պատրաստ եմ լծվել այդ գործին, քանզի ես այն մարդկանցից եմ, ում գրասենյակում արդեն վաղուց մի քանի տեղ փակցված է «ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ» պաստառը: Բայց եկեք անկեղծ լինենք: Որտեղի՞ց է գալիս Ձեր կողմից նշված «լավ ապրելու» գաղափարախոսությունը և ովքե՞ր են այն ձևավորել: Եթե ժողովրդագրության խնդիրը սպառնում է վերածվել ազգային աղետի, ապա համաձայնվեք, որ դա մեկ օրվա պրոբլեմ չէ: Իսկ եթե դա երկար տարիների խնդիր է, ապա ինչպե՞ս է պատահել, որ ընտրողների քանակի վրա այդ պրոբլեմը երբեք չի անդրադարձել: Համաձայնվեք, որ եթե պետական չինովնիկներն ու պատգամավորները (որոնց մեծ մասը աշխատավարձով ապրող մարդիկ են) ֆեյսբուքներում, Երևանի կենտրոնում կամ Մոնումենտում բոլորի աչքի առաջ «լավ են ապրում», ապա ինչո՞ւ չպետք է ուզենա «ավ ապրել» այն ժողովուրդը, որն այդ ամենը տեսնում է ամեն օր, ամեն ժամ: Եթեները շատ են… Բայց, անկախ ամեն ինչից, միշտ պատրաստ եմ աջակցելու այն գործին, որը սկսել եք:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը: