23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ընդունել են Արցախի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր  Յորիս Պոշետին: Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար: «Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների […]

Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան: «Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն՝ ընդհանուր: […]

Կարեն Բոթոյանն այցելել է Վարդենիկի սոցիալական ձեռնարկություն

Հունիսի 22 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Վարդենիկ համայնքում գործող «Համայնքային Զարկերակ» ՀԿ ի կողմից հիմնադրված «Սարերի Բարիք» սոցիալական ձեռնարկություն և տեղում ծանոթացավ վերջինիս կողմից իրականացվող աշխատանքներին։ Ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը շրջայցի ընթացքում մարզպետին ներկայացրեց ձեռնարկության գործունեության պատմությունը, շեշտելով, որ ԵՄ «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում մեկնարկած ծրագիրն արդեն իսկ […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի օրակարգում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վերջերս տարածած հայտարարությանը։ Նա ասել է, որ համանախագահների հայտարարությունում արտացոլվում են Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականները, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:  Զախարովան նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի օրակարգում:

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անելու

Ազգային ժողովում հուլիսի 6-ին արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին այսօր նիստի ավարտին  հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Օրակարգում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականն է: Նախքան այդ` հունիսի 26-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվելու են կատարողականի քննարկումները: 

Տղերք ջան, չի կարելի. ԿԲ նախկին նախագահը՝ ՀՀԿ-ին

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը վստահ է ՝ իշխող կուսակցությունում կան այնպիսի մարդիկ, ովքեր բոլորովին չեն մտածում երկրի մասին: Այդպիսիք չեն էլ ուզում հեռանալ, թողնել իրենց պաշտոնը: «Ես ճանաչել եմ Աշոտ Նավասարդյանին: Նա իմ հարևանն է եղել: Ազգալդյանին էլ եմ ճանաչել: Եղել են մարդիկ, որ ՀՀԿ-ի ստեղծման ու կայացման համար կյանք են դրել: Հիմա ովքե՞ր են տիրացել […]

Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաեւ 2018-ից հետո. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության մեջ, երկրի վարչապետը ներկա է Ազգային ժողովում կառավարության ծրագրի […]

Կառավարության ծրագիրն ընդունվեց՝ աղմուկներից ու վեճերից հետո (ֆոտո)

Կառավարության 2017-2022 թ-ի ծրագիրը «Ելքի» և ՀՀԿ-ի բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ քվեարկությամբ: Նախ «Ելքը» ՀՀԿ-ին հորդորեց չհամեմատել իրենց հետ և նշեց, թե երազում են գիշեր-ցերեկ տեսնել «Ելքին» պառակտված: «Մեր դարդով ու ցավով մի տապակվեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. […]

Նու, ճիշտ չի դա. Կարեն Կարապետյան

«Կփորձեմ հավեսով խոսել»,-ժպիտով ու այս խոսքերով իր ամփոփոիչ ելույթն սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արդեն 2 օր է, քննարկվում է Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագիրը: Ելույթում վարչապետը հիշեցրեց՝ նախկինում էլ ասել՝ պետք է հանդուրժողական լինել ու կոռեկտ միջավայր ձևավորել: ««Ելքի» դաշինքի գործընկերների հիմնական քննադատությունն այն էր, թե մենք չենք հասկանում, թե 2018- վարչապետն […]

Կարգի հրավիրեք էս երիտասարդին. վեճ խորհրդարանում

Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2017-22 թվականների գործունեության ծրագիրը, խմբակցության անունից ելույթով էր հանդես գալիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ բանավեճ առաջացավ նիստերի դահլիճում։ Պատճառը Բաղդասարյանի ելույթի այն հատվածն էր, որը վերաբերում էր ծրագրի քննադատություններին․ «Այստեղ բավական հետաքրքիր էրոնիայիով, հեգնանքով խոսակցություններ եղան, ընդ որում նորաթուխ քաղաքական գործիչների կողմից, ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ելույթի պադյեզդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի