Անդրանիկ Մարգարյանը մեծ հայ է ու վե՛րջ
Գարեգին Նժդեհի փայլուն ձևակերպմամբ «անմրցելի հայ տականքը» առաջին անգամը չէ, որ փորձում է վայրահաչով ստվեր գցել կամ, իր նեղմիտ պատկերացմամբ, սասանել այն հարգանքը, սերն ու խոնարհումը, որ բանական ու շնորհակալ հայ մարդն ունի շատ քչերի հանդեպ, որոնց հենց ի՛նքն է արժանացրել այդ մեծագույն պատվին: Այդ քչերից մեկն է նաև լուսահոգի ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, Նվիրյալ այն Հայը, ում հիշատակն, ի հեճուկս անմրցելի տականքի, հավերժելու՛ է: Եվ հավերժելու է թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ տականքի սրբապիղծ վայրահաչն ի զորու չէ՛ սասանել հաստատակամ այն սերն ու հարգանքը, որն ազնիվ հայ մարդու, մի ողջ ժողովրդի հոգում է ծնվել և կշարունակի՛ սնվել անաղարտ նույն աղբյուրից: Եվ դա պատահական չէ, քանզի ժողովուրդը հոգո՛վ է զգում ու ճանաչում իր արժանավորներին և վստա՛հ է, որ ի՛ր Ընտրյալը երբեք չի՛ դառնա օտարին ծառայող ծախու շուն, չի՛ դադարի անվերապահ հավատալ ա՛յն ժողովրդի ներուժին, որի անմնացորդ Նվիրյալը եղել ու մնալու է մի՛շտ: «Միայն նյութական հարթության մեջ չպետք է նայել ժողովուրդը լա՞վ է ապրում, թե՞ վատ, այլ նաև պետք է կարևորել, թե ինչպիսի՞ մտածողություն է իշխում, ինչպիսի՞ն է հարգանքը պետության նկատմամբ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչն իրենից է կախված, այլ ոչ թե սպասենք մինչև մեկը գա ու մեզ սովորեցնի, թե հայն ինչպես պետք է ապրի իր տանը: Եթե մեկ ուրիշն է սովորեցնելու, թե ինչպես պետք է ապրենք, հաստա՛տ վատ կապրենք, ավելի լավ չենք ապրի, քան այսօր»: Սա Մեծ Հայ, երջանկահիշատակ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ գաղափարներից միայն մի պատառիկ է, որն, իմ խորին համոզմամբ, արժե՛, որ օտար տերեր փնտրող ազգիս անմրցելի տականքը ականջին օղ անի՝ հույսով, որ անխուսափելի դատաստանի օրը գոնե զերծ կմնա ազգիս ևս մեկ անփոխարինելի ու իմաստուն վերաբերմունքից՝ ատելությունից: Մենք՝ հայերս, հենց այնպես չենք սիրում ու ատում: Հավաքական մեր սերն ու ատելությունն ավելի քան հիմնավոր են ու, ինչպես ասում են. «Ժողովուրդը երբեք չի՛ սխալվում»: Ու ես հպա՛րտ եմ, որ հա՛յ եմ ու հենց այս չսխալվող ժողովրդի՛ մի մասնիկն եմ: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հա՛յ է ստեղծել, հնարավորություն է ընձեռել ճանաչել ու շփվել մեր ժամանակների Մեծ Հայերից մեկի՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով մինչև կյանքի վերջին վայրկյանը մնա՛ց Ազգասեր, Ժողովրդական, Նվիրյալ Հայ Մարդ: Աստծուն շնորհակալ եմ նաև աղաչանքս լսելու և ինձ և՛ս մեկ որդի պարգևելու համար, ում՝ ի պատիվ իմ ճանաչած Մեծ Հայի և Նվիրյալ Հայրենապաշտի, անվանակոչեցի ԱՆԴՐԱՆԻԿ: Եվ երազանքս է, որ ի՛մ Անդրանիկը լինի նույնքան Հայրենապաշտ, Ազգի Նվիրյալ ու Անմնացորդ Ժողովրդասեր, ինչպիսին էր Լուսահոգի ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Սա՛ է իմ պատասխանը Նժդեհյան փայլուն ձևակերպմամբ «անմրցելի հայ տականքի» վայրահաչին: ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄԵ՛Ծ ՀԱՅ Է ՈՒ ՎԵ՛ՐՋ։
Օգտատեր Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը։