23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի և Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանը հեռախոսազրույցների մասին մանրամասներ է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստում։ Թրամփի հետ 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Կատարի ճգնաժամը։ Էրդողանը Թրամփին հայտնել է, […]

Սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև

«Վերջին մեկ ամսվա ընթացքում սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև, ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ: Թուրքական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը»,-այսօր […]

Գերմանիայի ԱԳ նախարարը ճիշտ է համարել Էրդողանի ելույթների արգելքը

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը աջակցել է Էրդողանին միջոցառում կազմակերպելու իրավունք չտված դաշնային կառավարության որոշմանը: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մայզիերեն «միանշանակ ճիշտ»  է համարել Էրդողանին գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման հնարավորություն չտալու վճիռը: «Գերմանիայում առաջիկայում մեկնարկելիք նախընտրական պայքարից առաջ դրսից միջամտելու փորձերն անընդունելի են»,- ասել է Մայզիերեն: Նախարարընշել է, որ Թուրքիան […]

Ռուսներն էլ վախենալու բան ունեն. 168 ժամ

«Եթե լուրջ տեխնիկական հակասություններ չկան, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ում՝ միաժամանակ ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ապա, կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունների արդյունքում հնարավոր կլինի մեր դիրքորոշումը հասցնել Մոսկվային։ Եթե, իհարկե, դրա համար բավարարեն մեր դիվանագիտական ռեսուրսները, քաղաքական կամքը և շատ այլ բաներ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ու դրա շուրջ ռուսական կողմից հնչող […]

Նորաթուխ պատգամավորի վրիպումը զվարճացրել է հնաբնակներին. Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։ Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ […]

Չփորձի

Էս տեմպերով կանխավճար ուզելով, եթե պիտի այս տարվա առաջին կիսամյակի հարկային մուտքերը համեմատեն նախորդ տարվա հարկային մուտքերի հետ ու աճ արձանագրեն, վախենամ գոնե բիզնեսմենների ու հաշվապահների մեջ այս շոգի պայմաններում ծիծաղից ուշաթափման դեպքեր նկատվեն:  Գործ անողի կեցվածք որդեգրած ներկա կառավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի և վիճակագրական հարթության մեջ չփորձի համեմատվել նախորդների հետ:  Համեմատվելու […]

Մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունը․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական ուղերձում վարչապետ Կարապետյանը նշել է. «Հարգելի պարոն Միլս, տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն […]

ԵԽԽՎ-ում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է

ԵԽԽՎ-ում այսօր Բյուրոյի նիստին թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներով քաղաքական նոր խումբ ստեղծելու նախաձեռնությունը տապալվել է. հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նախաձեռնության հեղինակն իտալացի պատվիրակներից մեկն է եղել, կազմում մեծ մասամբ  ճնշող թուրքեր էին ու ադրբեջանցիներ, ինչպես նաեւ բոսնիացի Միլիցա Մարկովիչը:  «Ուզում էին այդ խումբը ստեղծել ինչ-որ մարդկանց այդ տանիքի ներքո հավաքելու համար, սակայն […]

Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանի որդին բանակում չի ծառայել

«Իմ որդին օրենքով է ազատվել ծառայությունից»,– այսօր Ազգային ժողովում այսօր հայտարարեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը։ Ցոլակյանը նշեց՝ իր որդին 2005 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո գիտությունների թեկնածուի դիսերտացիա է պաշտպանել, այդ ժամանակ օրենքն ազատում էր ծառայությունից: «Մասնագիտությամբ տնտեսագետ է, դրանից հետո մի քանի տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ապա աշխատանքի անցել […]

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնություններին

Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ ընդունել է Գերմանիայում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագիծը,, հայտնում է Deutsche Welle-ն։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226-ը։ 4 հոգի ձեռնպահ է մնացել։  Հետաքրքրական է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել այս օրինագծին։ Նա հայտարարել է, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի