04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Այս մարդիկ ավելի բոլշևիկ են, քան խորհրդային շրջանի բոլշևիկները» /տեսանյութ/

«Փողոցների անվանափոխության հարցը որ բարձրացվեց, մի պահ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե հայ ազգն ուրիշ դարդ ու ցավ չունի՝ բացի  դրանից։ Այնինչ, ես կարծում եմ՝  դա  այնքան էլ կարևոր խնդիր չէ։ Եթե կան խնդիրներ, կարելի է դրանք քննարկել, հետո այդ քայլերն իրականացնել՝ առանց այսպիսի աժիոտաժ ստեղծելու։ Այո՛, Ազգալդյանի անունով պետք է փողոց ունենանք, ավելին՝ նրա հիշատակը հավերժացնելու համար նրա անունով ագամ դպրոց կարող ենք ունենալ, բայց պետք չէ  Լենինգրադյան փողոցը վերանվանել։ Նախ, մենք պիտի հասկանանք՝ դա մեզ պե՞տք է այս պահին», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ  հայտնեց գրականագետ Ազատ Եղիազարյանը՝ անդրադառնալով Երևանի փողոցներց որոշների անվանափոխելու՝  «Ելք»-ի կողմից ներկայացված    առաջարկին։

Բանախոսը շեշտեց՝  «Ելք»-ը՝ իրեն ըննդիմադիր հռչակած քաղաքական ուժ է, ուստի պիտի ավելի կարևոր խնդիրներ վեր հաներ։

«Ընդդիմադիր ուժը ավելի կարևոր խնդիրների պետք է ուշադրություն դարձնի, ոչ թե փողոցների  անվանափոխության հարցին։ Ինձ դուր չի գալիս, չեմ հասկանում՝ պատմության նկատմամբ ինչո՞ւ են այսպիսի վերաբերմունք ցուցաբերում։ Չի՛ կարելի դատավորի շորեր  հագնել, նայել պատմության էջերը ու քննադատել այս կամ այն անձին, քաղաքական ուժին։  Պատմությանը պետք է սթափ աչքերով և հարգանքով նայել։ Խորհրդային շրջանում եղել են և՛ դրական, և՛ բացասական երևույթներ։ Բոլորս՝ անկախ մեր քաղաքական համոզմունքներից՝ պիտի հարգենք մեր պատմությունը։  Այս մարդիկ ուզում են սևացնել խորհրդային շրջանը, բայց չեն ուզում հասկանալ, որ իրենք ավելի բոլշևիկ են վատ իմաստով, քան խորհրդային շրջանի բոլշևիկները», – նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ