14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շատ բարդ շախմատային պարտիա է սկսվել

Մի քանի օրից տարածաշրջանում հայտնվելու է նոր երկիր, նոր անվանումով: Այս երկիրը , կամ այսպիսի անվանումով երկիր աշխարհի ստեղծման օրից գոյություն չի ունեցել, սակայն շուտով այն կլինի իրականություն: Պատրաստ ենք արդո՞ք մենք ընդունել ու հաշվի նստել այս երկրի հետ, թե անիմաստ խանդը մեզ կխանգարի առաջ գնալ, բարեկամական կապեր ստեղծել, մեզ համար ձեռնտու ու կարևոր դաշնակից ունենալ: Չեմ կարծում , որ մենք պատրաստ ենք…

Մենք անգամ կասկածանքով ենք մոտենում այդ նորաստեղծ պետության ղեկավարաի հայտարարությանը, այն է՝ հայերենին կտրվի պետական լզեվի կարգավիճակ:

Քրդական պետությունը կլինի, սակայն թե նա որքան կգոյատևի դժվար է ասել: Այս պետության ստեղծումով տարածաշրջանում առաջանում է շիկացած մթնոլորտ, ամեն պահին պատերազմի վտանգով: Հենց այս պետության սահմաններին բախվում են այնպիսի պետության շահեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան, Իրաքան ու Սիրիան, Սաուդյան Արաբիան ու ողջ արաբական աշխարհը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը : Ուշադրություն դարձրեք այս նորաստեղծ պետության պետական լեզվի կարգավիճակին հավակնող լեզուներին. քրդերեն (պետություն չունեն) , թուրքմենենրեն (պետություն չունեն), ասորերեն (պետություն չունեն) , արաբերենն ու հայերենն էլ նրա համար, քանի որ այդ տարածքների բնիկներն են համարվում, կամ գոնե այդ տարածքների որոշ մասը իրենց հայրենիքն է…
Շատ բարդ շախմատային պարտիա է սկսվել…

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ