21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ես կողմ եմ, որպեսզի հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցեն բոլոր զորավարժություններին»

Ես կողմ եմ, որպեսզի հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցեն մեր հարևան պետությունների տարածքում անցկացվող բոլոր զորավարժություններին, անկախ այն բանից, թե հատկապես որ երկիրը կամ ռազմական դաշինքն է դրանք կազմակերպում: Այդ մասնակցությունը համապատասխան տարածքներում ռազմական գործողություններ վարելու կամ ծավալելու հեռանկարների վերաբերյալ կարևոր փորձառություն ձեռք բերելու լավ հնարավորություն է տալիս ռազմական մասնագետներին: Չեմ կարող ասել, թե ինչու հայկական կողմը չի մասնակցում այս զորավարժություններին, թեև նախապես ներառված է եղել մասնակիցների ցուցակում: Ամեն դեպքում, եթե, օրինակ, նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ նորացված ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողվի ինչ-որ երրորդ կողմի ջանքերով, ապա հիմնավոր կհամարեմ այն ենթադրությունը, որ այս զորավարժություններին մեր զինուժի մասնակցությունը ևս կանխվել է արտաքին միջամտության հետևանքով:

Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ