29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարմազանովը՝ 2018-ի վարչապետի մասին «Ելքի» մտահոգություններից (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Կառավարության ծրագրի վերաբերյալ արտահերթ ելույթից առաջ նախ նշեց, որ սա ամենագլխավոր քաղաքական փաստաթուղթն է, ուստի և իր ելույթն էլ քաղաքական ուղղվածություն է ունենալու: Ապա նա հիշեցրեց՝ ծրագիրը հիմնված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում ունեցած ելույթի հիմնադրույթների վրա: «Կառավարությունը, որի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն […]

Ընտրակաշառքին վերաբերվում եմ վատ. վարչապետ

Ազգային ժողովում Կառավարության ՝ 2017-2022 թթ.-ի ծրագրի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց անկեղծորեն պատասխանել՝ ընտակաշառքի ազդեցությունը խորհրդարանական ընտրություններին ճանաչում է, թե ոչ: Նա նաև նկատեց, թե ծրագրում շատ է օգտագործվում արդարություն եզրույթը՝ մրցակցության մեծացում, վստահության մթնոլորտի բարձրացում: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց՝ վսահության արդարության մթնոլորտը միայն բիզնես միջավայրին չի վերաբերում, այլ […]

Դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել. Ֆիննախ (տեսանյութ)

«Այսօրվա գնահատականով տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը, դրանք մանրամասն դրված են կառավարության ծրագրում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Դիտարկմանը, թե արդյոք 5 տոկոս աճը քիչ չէ, […]

«6 ոգեւորիչ րոպեներ»․ ինչպես է անցել Թրամփի ու Պորոշենկոյի հանդիպումը /տեսանյութ/

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը, Պորոշենկոյի բնորոշմամբ, եղել է «ամբողջական ու դետալային», սակայն տեւել է 6 րոպե, իսկ դրա ավարտին ամերիկյան կողմը ոչ մի հայտարարություն չի հնչեցրել, հայտնում է Газета.ру-ն։ Նախագահները հանդիպման կեսից լրագրողների են հրավիրել՝ համատեղ լուսանկարվելու համար, եւ Թրամփը հայտարարել […]

«Բանակցային լավ պոզիցիա պիտի ունենանք ու պաշտպանենք մեր շահերը»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, այսօր Ազգային ժողովում Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, ասաց, որ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ եթե կա էլ, ապա ընդամենը մեկ տեղ է: Վարչապետն արձագանքեց, թե այս պահին չի մտաբերում՝ մեկ տող է գրված, թե ավելի շատ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է մեր անկախությանն, […]

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է եղել. նախարարը՝ Տուլայի վթարից (տեսանյութ)

Թե՛ ճանապարհաշինությունը, թե՛ տրանսպորտը Կառավարության ծրագրում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակա ուղղություններից են. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:  Հարցին, թե այդ ամենն իրականացնելու համար կարևոր է, թե ով է իրականացնողը, նախարարը պատասխանեց. «Ցանկացած ոլորտում էլ, իհարկե, անձից կախված է, բայց սա թիմային ու փուլային ծրագիր է, և ով էլ […]

Չի համոզում Սերժ Սարգսյանին. վարչապետը բացեց փակագծերը

Խորհրդարանում շարունակվում է 2017-2022 թվականների Կառավարության ծրագրի քննարկումը։ «Եlք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի հարցադրումը՝ խնդրելով հստակեցնել՝ 2018-ից հետո Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ, թե ոչ։ Փաշինյանը ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ հնչեցված խոսքերը, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին․ «Այնպիսի տպավորություն է, որ էլ չեք լինելու […]

Գիտենք՝ ինչն է պետք փոխել և ինչպես. վարչապետը հավակնում է կյանքի որակի փոփոխության

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը 2017-2022 թվականների համար: Մենք քաջատեղյակ ենք այն սպասելիքներից, որ մեր հասարակությունն ունի Կառավարությունից և մեր գործողություններում հաշվի ենք առնում այդ ակնկալիքները: Վերջին ինն ամիսների աշխատանքի հիման վրա […]

«Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարաններում առկա գործընկեր հանձնաժողովների ակտիվ շփումների եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ […]

Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել. ՀՀԿ

«Օգնություն տալ, չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու քննադատություններին: «Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք և որևէ անգամ չենք ասել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի