20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ և յուրաքանչյուրիդ ներդրումը. ՀՀ նախագահ

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների և կառույցների այս ներկայացուցչական համաժողովի պարբերաբար անցկացումը մայրաքաղաքում»,-այսօր Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ բացման խոսում նշեց Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին ու բարի գալուստ մաղթեց Հայաստան:«Վստահ եմ, որ քննարկումների առանցում պահելու եք մեր հայրենիքի շենացման և արդար զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս տեսլականը: Արագ զարգացող աշխարհում փոխվում են նաև մենք՝ ողջ հայ ժողովուրդը, փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին, համայն կառույցները, և հետևաբար փոխվում է նաև մեր օրակարգը: 

Հայաստան-սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար»,-հավելեց նախագահը:

Վերջինս նկատեց, որ նախորդ համաժողովի ընթացքում հավանության արժանացած մի քանի ծրագրեր արդեն իրականություն են դարձել: 

Սերժ Սարգսյանն առաջարկեց այս համաժողովն օգտագործել որպես ռազմավարության երկխոսության հարթակ: «Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ և յուրաքանչյուրիդ ներդրումը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ