22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով/տեսանյութ/

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ելույթը խորհրդարանում.  Հարգելի խորհրդարան   Մեկնարկեց աշնանային նստաշրջանը, որը հագեցած է լինելու թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որը կապահովի մեր երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին:     Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական […]

Ինչ է կատարվել 2013 թ-ից ի վեր. «Ելքը» կբացահայտի

«Ելք» դաշինքը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը. քիչ առաջ խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենց դաշինքի առաջարկը պիտի լայնորեն քննարկվի: «Քայլ առ քայլ հիմնավոր ներկայացվելու է Հայաստանի հետընթացը 2013 թվականից սկսած: ՀՀ-ն հետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով, տնտեսության  կոնտեքստում ոչ մի ծրագիր չի իրագործվել, ՀՀ […]

ՀՀ եւ ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին խոչընդոտ չկա․ դեսպան

Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա նշել է, որ ինքը կարող է վերահաստատել դեսպան Պյոտր Սվիտալսկու այն խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: «Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ […]

«Ադրբեջանը փորձում է ՌԴ-ից ստացած ահռելի ռազմական ներուժով վախեցնել ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին». Հովհաննես Իգիթյան

«Արցախի հարցում ռազմական գործոնը սկսում է գերիշխել Ադրբեջանի կողմից: Այսօր առաջնային խնդիրը այդ գործոնը չեզոքացնելն է: Սա է պատճառը, որ ԱՄՆ պետդեպը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց հայտարարություններում ասում են՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- այսօր` սեպտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանի  խոսքով՝ հիմնականում  Ռուսաստանից ձեռք […]

Նուրբ դիրք` Բրյուսելի եւ Մոսկվայի արանքում

Համաեվրոպական մակարդակում Բաքվի ուղղությամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրյալներ  են փոխանցում: Խավիարային դիվանագիտության ծալքերի բացահայտման դրսեւորումները, ամբողջացման կարգով արձանագրել են Փարիզում պաշտոնական Բաքվի բացած դատը երկու լրագրողների դեմ, որոնք Ալիեւյան իշխանությունը որակել էին բռնատիրություն. բուլղարական մամուլի կատարած բացահայտումները ադրբեջանական զինամթերքի ահաբեկչությանը տրամադրման մասին, ինչպես նաեւ Բուդապեշտ-Բաքու արտահանձնման գործարքային գործողությունը իրականցնելու համար միլիոնավոր դոլարների […]

Աստված մի արասցե, որ հանկարծ հիասթափություն լինի. Բաղդասարյանը՝ վարչապետից

ՀՀԿ-ը դրական է գնահատում մեկ տարվա կտրվածքով կառավարության արձանագրած մոտեցումներն ու թիրախավորումները:«7 ամսվա ընթացում 6.2 տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ մարդիկ զգում են դրական փոփոխություն իրենց կյանքում, Բաղդասարյանը պատասխանեց.«Բավականին նուրբ […]

«Դուք պատրաստվո՞ւմ եք նույն քաղաքական իրադրություններին, ինչ առկա էր 2008թ-ից հետո»

ՀՀ խորհրդարանը քննարկման է դրել Կառավարության կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններն ավելի շատ տեխնիական են և նպատակ ունեն տերմինների համապատասխանեցման: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենքում գրված է սահմանափակել այն դեպքում, երբ […]

Առաջարկում են այդ ծառի ճյուղը կտրեն, է կտրեք, Բոստանջյանը՝ «Ելքին» (տեսանյութ)

Բոլոր իմաստավորողներին ու սուտի գնահատողներին ուզում եմ ասել, որ մեր հաջողությունները կամ անհաջողությունները չգնահատեն ԵԱՏՄ-ում գտնվելով. նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքն առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: «Որոշ ուժեր առաջարկում են այդ ծառի ճյուղը կտրեն, է կտրեք, բայց հետո ի՞նչ է լինելու»,-հավելեց նա:  

Ով է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: Այդ մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում: Լաքոտը կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: 45-ամյա նորանշանակ դեսպանը ավելի վաղ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը:  

Կներե՞ն

«Նախ քաղաքականությունը դա հնարավորինի արվեստ է, սակայն նորից ասեմ, որ «եթե»-ներով քաղաքականություն չեն կերտում ու իրագործում: Կառաջանա նման հարց, այն ժամանակ կքննարկենք, մեր օրակագրում նման հարց չկա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը կների իրենց Ազատության հրապարակի հանրահավաքների, իշխանափոխության կոչերի համար, եթե նույնիսկ իրենք ցանկանան կոալիցիա մտնել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի