24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է անելու «Ելքը»՝ մարտահրավերն ընդունելով

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց, որ ընդունում են ՀՀԿ-ի կողմից նետված մարտահրավերը: Երեկ իր ու ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև, հիշեցնենք, միջադեպ էր եղել. Գեղամյանը բռունցնքերով հարձակվել էր Փաշինյանի վրա՝ վերջինիս խոսքով:

Henaran.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ են անելու՝ ընդունելով մարտրահրավերը:   «Կասենք, պահը կգա, կասենք, նախապես ոչինչ չենք ուզում բացահայտել: Մենք կբացահայտենք, եթե պահը գա, անհրաժեշտ դրսևումներ են լինելու, հիմա բոլորին լայն հնարավորություն ենք տալիս երևակայելու, մտավարժանքներ անելու»: Հարցին, թե ի՞նչ արձագանքի էին սպասում, որը չստացան ՀՀԿ-ի կողմից, Զեյնալյանը նշեց, որ ՀՀԿ-ն պետք է ընդուներ խախտման փաստը և դատապարտեր: «Դա գոնե  երաշխիք կլիներ, որ նման երևույթներ չեն կրկնվելու, կանխարգելիչ բնույթ կունենար»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ