20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հումորով եմ վերաբերում. Բաղդասարյանը՝ Փաշինյանին

 «Երեկ խմբակցության անունից մենք տարածել ենք մեր կարծիքը նման երևույթների նկատմամբ, բայց քանի որ հայտարարվել է, որ չի եղել, նորից համաձայնեցրեցի, որ նույնը կրկնեն այսօր և տարածեն»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան «Ելքի» մեղադրանքներին, թե ՀՀԿ-ից այդպես էլ ոչ մի քննադատական հայտարարություն չեղավ: Հիշեցնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել ու հարվածել է իրեն:

Բաղդասարյանն ընդգծեց՝ իրենք անընդունելի են համարում նման միջոցներով քաղաքական բանավեճերը հարթելը: «Մենք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի կողմնակից ենք և վիրավորանքները, հայհոյանքները, քաշքշուկներն ու ծեծկռտուքները քաղաքական մշակույթի մեջ բացառում ենք ու անընդունելի ենք համարում: Իսկ ինչ մնում է իրենց հայտարարությանը, բնականաբար, ինձ թվում է՝ ժամանակն ամեն ինչ հարթում է, և իրենք դեռ երկար ժամանակ պետք է աշխատեն միասին»,-ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը հումորով է վերաբերում նրան, որ Նիկոլ Փաշինյանը հղում արեց Բաղդասարյանի՝ ոչ վաղ անցյալում արված հայտարարությանը, թե զգուշացեք դալաններում, ձեզ չծեծեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ