29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ադրբեջանը դանդաղորեն մերձենում է Ռուսաստանի հետ»

Վերջին շրջանում պաշտոնական անկարան Ադրբեջանին հրահրում է հայկական կողմի դեմ՝ այդ կերպ փորձելով սիրաշահել Ադրբեջանին և հավանականության դեպքում, ինո՞ւ ոչ, կրակից տաք շագանակներ հանել Ադրբեջանի ձեռքերով։

Ինչպես հանտնի է, բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում։ Այնտեղ վերջինիս ընդունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցի շրջանակում կատարած հայտարարության ընթացքում նշել էր․ «Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են: Մենք միմյանց կարիքն ունենք: Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, եւ մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում։ ․․․ Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի օկուպացիան»:
Դրանից հետո քաղաքական հարթակներում սկսեցին մեկնաբանել ասվածը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույց ունեցավ այս թեմայով՝ ևս մեկ անգամ կրկնելով՝ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․ «Շավարշ Քոչարյանի ասածի հետ լիովին, անվերապահորեն համաձայն եմ։ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում՝ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի ձևով։ Եվ սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Ադրբեջանը դանդաղորեն մերձենում է ՌԴ-ի հետ, իսկ դա խիստ մտահոգում է Թուրքիային, որովհետև այդ մերձեցումը պարունակում է նաև պայմանավորվածություններ, իսկ դրանք կարող են վերաբերել նաև նավթին, իսկ Թուրքիան ի տարբերություն ՌԴ-ի՝ նավթ ու գազ չունի։ Թուրքիան զգալի չափով նավթ է ստանում Ադրբեջանից, հետևապես այս հռետորաբանությունն օգտագործում էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն է՛լ ավելի ջերմացնելու․ Ադրբեջանին սիրաշահելու համար»։
Ըստ քաղաքագետի՝ Թուրքիային հիմա առանձնապես չի մտահոգում Կովկասին վերաբերող այս կամ այն հարցը․ այդ երկրում ավելի լուրջ ու օրհասական հարցեր կան։

«Թուրքիան մեծ խնդիրներ ունի հարավում՝ Սիրիայի, Իրաքյան Քրդստանի հետ կապված․ Թուրքիայի իշխանություններն առավելապես այդ խնդիրների վրա են կենտրոնացած։ Հետևապես, Կոմկասում այս կամ այն հարցին խառնվելը Թուրքիայի համար ամենավերջին բանը պետք է լինի։ Ի վերջո, դա նաև մեծ ռեսուրսներ է պահանջելու Թուրքիայից, իսկ այդ ռեսուրսներն, այնուամենայնիվ, անսահմանափակ չեն։ Շավարշ Քոչարյանի հայտարարությունը և՛ ժամանակին արվեց, և՛ տեղին, բայց ես չեմ կարծում, որ Թուրքիան առանձնապես մեծ ակտիվություն է ցուցբերում՝ արցախյան կոնֆլիկտի հետ կապված․ այնպես որ, պետք է գործնական ակտիվությունը չշփոթենք հռետորաբանության հետ», – եզրափակեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ